Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մինսկն ու Թեհրանը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել

Բելառուսը և Իրանը պաշտպանության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են Թեհրանում Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հանդիպման արդյունքներով։