Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչև չլինի 54 ստորագրություն, մենք իմպիչմենտի թուղթը մուտք չենք անելու. մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու. Մամիջանյան

06/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմպիչմենտի գործընթացը վաղուց է սկսված, պարզապես լսումները, որն այս գործընթացի մի մասն են, ևս մեկ կարևոր հանգրվան են՝ նախ այն փաստով, որ «Հայաստան» խմբակցությունը միացավ նախաձեռնությանը։ Երկրորդ, տեսնելով, թե ինչ կոնսոլիդացիա էր առկա արտախորհրդարանական ուժերի և հասարակաքաղաքական միավորումների կողմից՝ուստի սա ևս մեկ՝ ըստ պլանի նախատեսված միջոցառում էր, և գործողությունները շարունակում ենք ըստ պլանի։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով, իմպիչմենտի գործընթացն առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չէ։

«Դա իշխանության ներկայացուցիչները գիտեն, և վախը այդ իրողությունից նկատվում էր։ Այո՛, դա անբաժանելի և կարևորագույն մասն է վարչապետին անվստահություն հայտնելու, և հենց այդպես էլ տեղի է ունենալու ՔՊ-ից պատգամավորների միացումը գործընթացին»,–ասաց նա։

Հարցին՝ կա՞ն ՔՊ–ական պատգամավորներ, որոնք կարող է միանան այս գործընթացին, Մամիջանյանն ասաց՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այդ ստորագրությունը այդ թղթի տակ լինեն, շատ վտանգավոր է դա հանրայնացնելը։
«Էլ ուր մնաց բանակցային փուլում դա հանրայնացնել, որովհետև ամենաժողովրդավար, ԱՄՆ–ից ավելի խոսքի ազատություն ունեցող երկրում, որտեղ կա 30-ից ավել քաղբանտարկյալ, մի տեսակ չարժե այդպիսի բան անել, որովհետև իշխանություններն շատ արագ  իրենց ողջ ռեպրեսիվ ապարատը կօգտագործեն այդ ՔՊ-ականների ուղղությամբ»։

Ինչ վերաբերում է ժողովրդի աջակցությանը, Մամիջանյանը շեշտեց՝ այս տարիների ընթացքում իրենք աշխատում են, բացատրում են ժողովրդին, որ իրենց խաբել են։

«Իրենց ասել են ձայն տվեք, կգնանք Շուշին ու Հադրութը դեօկուպացնենք, բայց արդյունքում Արցախը հանձնել են։ Սա բարդ, ամենօրյա աշխատանք պահանջող գործընթացվ է՝ բոլոր խողովակների օգտագործմամբ՝ սկսած ԶԼՄ-ների խողովակից վերջացրած անհատական հանդիպումներով և անհնազանդության ակցիաներով։ Այնպես որ, այդ ողջ սպեկտրը օգտագործվելու է։

Մենք ամեն ինչ անում ենք Փաշինյանին հեռացնելու համար։ Ես վայրկյան անգամ չեմ ամաչում փորձերի համար. ես ափսոսում եմ, որ դրանք իրենց հիմնական նպատակին չեն հասել»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե կմիանա իմպիչմենտին, եթե համաձայնության գան, որ ժամանակավոր կառավարության կազմը ինքը և Հակոբ Ասլանյան են որոշելու:

Ի պատասխան՝ Մամիջանյանն ասաց՝ սա պաշտոնների բաժանման գործընթաց չէ։ Երբ արդեն բանակցություններ են գնում, թե ինչ պաշտոն է ուզում, դա արդեն նշանակում է, որ որոշակի սկիզբ կա։ Եթե մի տարի առաջ ինչ-որ մեկը ասեր, որ Հովիկ Աղազարյանի հետ քննարկելու ենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը, ինքն էլ քննարկելու է դա, ոչ ոք դրան չէր հավատա։ Նորմալ է, քննարկումներ են։ Թե դրանք ինչ արդյունքի կբերեն, մենք մեր քաղաքացիներին անպայման կտեղեկացնենք»։

Անդրադառնալով ողջամիտ ժամկետներ ասվածին՝ խորհրդարանականը  հայտարարեց՝ՀՀԿ–ի և դրա պատգամավորական խմբակցության վրա որևէ մեկը ժամկետներ դնել չի կարող։

«Իմպիչմենտի գործընթաց կարելի է մուտք անել 36 ստորագրությամբ, որից հետո 72 ժամվա ռեժիմով այն մտնում է օրակարգ, քվեարկվում և բացասական քվեարկվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կես տարով ստանում է իմունիտետ։ Մենք նման բան թույլ տալ չէինք կարող։ Նույնիսկ եթե առկա լինեին այն ՔՊ-ականները անհրաժեշտ թվով, որոնք միանալու են, իրենց նկատմամբ ռեպրեսիվ մեխանիզմը սկսելու էր աշխատել։

Ոչ, մենք ընտրել ենք պարտվելու հավանականություն չենթադրող ճանապարհը. մինչև չլինի 54 ստորագրություն, մենք այդ թուղթը մուտք չենք անելու։ Մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու, որովհետև այդ անհրաժեշտ 54-ը արդեն ստորագրած են լինելու։ Սա է մոդելը»,- ամփոփեց Մամիջանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել

Հաջորդ գրառումը

ԿԳՄՍՆ-ը պատվեր է կատարում՝ ինչ-որ մարդկանց անձնական պատվեր. Գորիսի պետական քոլեջն անժամկետ գործադուլ և դասադուլ է հայտարարել

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

ԿԳՄՍՆ-ը պատվեր է կատարում՝ ինչ-որ մարդկանց անձնական պատվեր. Գորիսի պետական քոլեջն անժամկետ գործադուլ և դասադուլ է հայտարարել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական