Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Միայն միասին կարող ենք հասնել ճշմարտության վերջնական հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի կերտմանը

Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին. ասված է «Սրբազան պայքար» շարժման տարածած հաղորդագրության մեջ:

«Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:30-ին հանդիպում ենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը հանգրվանային այս հանդիպմանը չափազանց կարևոր է: Միայն միասին կարող ենք հասնել ճշմարտության վերջնական հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի կերտմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: