Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր տարածաշրջանն այս պահին կանգնած է էկոհամակարգերի և կենսաբազմազանության ոչնչացման լրջագույն սպառնալիքի առաջ

06/11/2020
- Նորություններ, Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է:

Շրջակա միջավայրի նախարաությունը տեղեկություններ է հրապարակել Ադրբեջանի հասցրած վնասների մասին: Պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից որդեգրած հակաբնապահպանական ռազմավարության հետևանքով Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Նմանօրինակ գործելաոճը շարունակվում է մինչ օրս։ Անտառային հրդեհները, որպես մարտավարական խնդիրների լուծման միջոց կիրառող ադրբեջանական կողմն իր գործողություններով ոչ միայն խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ, այլև ուղղակիորեն ոչնչացնում է տարածաշրջանի էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկն ու կարմիրգրքյան կենդանատեսակների արեալ հանդիսացող տարածքները։

Ադրբեջանական կողմի բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։

Այսպես՝ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ հրահրված պատերազմի հետևանքով Ադրբեջանի թշնամական գործողությունները հանգեցրել են ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառների հրդեհմանը։

Հրդեհվել է Տավուշի մարզի «Արծվաբերդի» անտառտնտեսության շուրջ 170 հեկտար անտառածածկ տարածք։ Այդ անտառներն ուղղակիորեն սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով հրդեհվել է նաև 20-25 հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության տարածքում։

Զգալի վնասներ են հասցվել նաև Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագոտում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող գոտիներին։ Նոյեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի հրթիիռակոծումների հետևանքով «Շիկահող» պետական արգելոցում հրդեհվել են միանգամի 3 տարածքներ՝ 5 հա, 20հա և 40 հա մակերեսներով։ Արդյունքում, միայն «Շիկահող» պետական արգելոցի տարածքում այրվել է շուրջ 65 հեկտար անտառածածկ տարածք։

 «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին պատճառված վնասները դեռևս հաշվարկվում են։ Մասնագիտական ուսումնասիրությունները բարդանում են ընթացքող ինտենսիվ մարտական գործողությունների պատճառով։

Այս պահին առկա տվյալներով ՀՀ և ԱՀ տարածքում, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածք, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաև բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետևանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլև աղետալի ազդեցություն՝ շրջակա միջավայրի համար։

Ֆոսֆորային տարրով հագեցած քիմիական զենքի կիրառումն առաջացնում է երկարաժամկետ բնապահպանական աղետի ռիսկ, քանի որ հանդիսանում է կայուն աղտոտիչ։

Ֆոսֆորը ներծծվում է բնական միջավայրի բաղադրիչների (ջուր, հող, բուսականություն, կենդանիներ) մեջ և տարիներ շարունակ կործանարար ազդեցություն թողնում էկոհամակարգի բոլոր օղակների վրա։

Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանը հանդիսանում է աշխարհի կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկը՝ այս պահին այն կանգնած է էկոհամակարգերի և կենսաբազմազանության ոչնչացման լրջագույն սպառնալիքի առաջ:

ՄԱԿ-ի կողմից հռչակված «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրվա համատեքստում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային բնապահպանական խոշոր կառույցներին, միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ և ԱՀ տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող էկոցիդը կանգնեցնելու և արգելված զինատեսակներ և միջոցներ կիրառող կողմին խստագույն պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿԻԼԻԿԻԱՆ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Հաջորդ գրառումը

ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ԶԵՆՔ ԱՐՑԱԽՈՒՄ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա

06/05/2026
Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հաջորդ գրառումը

ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ԶԵՆՔ ԱՐՑԱԽՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական