Կիրակի, 26 Հուլիս, 2026

Մեր հիմնական նպատակն է ստորագրել կայուն խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև, բացել տարածաշրջանային հաղորդակցությունները. թուրք դեսպան

Այլևս հնարավոր չէ տարածաշրջանային հարցերը քննարկել և լուծել Լոնդոնից կամ Վաշինգտոնից. մենք հասկանում ենք, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային առաջնորդները։

Դրա օրինակն է ղարաբաղի հարցի լուծումը։ Այսօր, եթե երկրները համագործակցեն Թուրքիայի հետ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են Զանգեզուրի միջանցքի բացումը կամ սիրիական ճգնաժամի լուծումը, դա կարող է հանգեցնել իրական արդյունքներ. ադրբեջանական  APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը։

Թուրք դիվանագետը շարունակել է.

Մոտ ապագայում թուրք-ադրբեջանական հարաբերություններում մեր հիմնական նպատակներն են՝ արագացնել ինտեգրումը Թյուրքական պետությունների կազմակերպությանը, ընդլայնել առևտրատնտեսական կապերը, ստորագրել կայուն խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև և բացել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները։

 Թուրքիայի բոլոր ազգերն  ուրախ են Ղարաբաղի ազատագրման համար, մենք այն նշում ենք ամեն տարի։ Երկրորդ՝ այս հողերի վերականգնումը, վերակառուցումը և վերածնունդը պահանջում են հատուկ ջանքեր։

Ղարաբաղը կդառնա տարածաշրջանի ամենակարևոր կենտրոններից մեկը՝ իր զբոսաշրջության, տնտեսության, գյուղատնտեսության և արդյունաբերության շնորհիվ: Դատելով այսօր կատարված աշխատանքից՝ մենք կարծում ենք, որ 10 տարի հետո սա կդառնա իրականություն:

Մենք պատրաստ ենք հյուպատոսություն բացել Շուշայում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում։