Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մերձավոր Արևելքում կտեղակայվեն ամերիկյան ռազմական լրացուցիչ ուժեր

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է լրացուցիչ ուժեր՝ ներառյալ կործանիչներ և ռմբակոծիչներ, տեղակայել Մերձավոր Արևելքում. ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

«Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքացիներին, Իսրայելին պաշտպանելու,  դիվանագիտության միջոցով լարվածությունը թուլացնելու նպատակով պաշտպանության նախարարը հրամայել է տեղակայել հակահրթիռային պաշտպանության  հավելյալ կործանիչներ, մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52», – ասվում է ԱՄՆ ռազմական ներկայացուցչի հայտարարության մեջ:

 Ռայդերը ասել է, որ առաջիկա ամիսներին  Մերձավոր Արևելք կժամանեն լրացուցիչ ուժեր,  քանի որ ավիակիրների հարվածային խումբը, որը գլխավորում է USS Abraham Lincoln ավիակիրը, պատրաստվում է լքել տարածաշրջանը: