Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախցի հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա

22/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանին այսօր ցնցումների մեջ գցողը լեգենդար դաշնակցական Մերուժան Մոսիյանի աղջիկն էր` Արմինե Մոսիյանը

Այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա:

 Մերուժան Մոսիյանը եղել է Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ։

ՄԵՐՈՒԺԱՆ ՄՈՍԻՅԱՆ (1965-1993)

31 տարի առաջ այս օրը, Մարտունու հյուսիսային գծի պաշտպանական հատվածը ամրապնդելիս, ականի պայթյունից զոհվեց Մարտունու շրջանի 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, լեգենդար Մերուժան Մոսիյանը…

Ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 7-ին, Մարտունի քաղաքում: Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մերուժանը ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ և ավարտել 1988-ին:

1984-87 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, ապա՝ աշխատել է կոմերիտշրջկոմում, այնուհետև՝ երեկոյան դպրոցում՝ որպես ուսումնական մասի վարիչ:

Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր:

1991թ. նոյեմբերին Խոջավենդի ազատագրումով Մերուժանը Աշանի Արմենի, Հովիկի, Մաղոյի, Սահակի, Հայկի, Սոսի, Նելսոնի և մյուս քաջորդիների հետ սկիզբ դրեց Մարտունու շրջանի գյուղերի ազատագրմանը: 1991թ. դեկտեմբերին խորհրդային զորքերը լքեցին Մարտունու շրջանը: Ռազմագծում հարձակողական մենաշնորհը կտրուկ փոխանցվեց հայկական պաշտպանական ուժերի կողմը: 1992թ. փետրվարին «Արաբո» ջոկատի մասնակցությամբ Մերուժանի վաշտը բացառիկ հաջողությամբ ջախջախեց ադրբեջանցիների դիմադրությունը և ազատագրեց Ղարադաղլուն:

1992թ. սեպտեմբերի 1-ին ձևավորվեց Մարտունու պաշտպանական շրջանի առաջին գումարտակը, որի հրամանատար ընտրվեց Մերուժան Մոսիյանը: Սեպտեմբերի 4-ին Մյուրիշենի գումարտակի հրամանատար Արկադիի անմիջական մասնակցությամբ նորընտիր հրամանատարը նախաձեռնեց Աբդալ, Գյուլափլու գյուղերի ազատագրումը, որոնք ասես խրվել էին սահմանի մեջ՝ էապես երկարացնելով ճակատային գիծը: Երկարատև ձգձգումներից հետո՝ հոկտեմբերի 2-ին, Մերուժանի գումարտակը, համագործակցելով շրջանի այլ գումարտակների հետ, ազատագրեց գրեթե անառիկ դարձած Մուղանլու, Ամիրանլար և Կուրոպատկինո գյուղերը: Այդպիսով չեզոքացվեց Մարտունու շրջկենտրոնի և գյուղերի հեռահար ռմբակոծությունների ամենօրյա վտանգը:

Մերուժանի հրամանատարական դիտակետը մարտի առաջին շարքերն էին: Հեռակապով մարտը վարելը նրա համար չէր: Կա՛մ Աշան- Նոր Շեն գծում էր, կա՛մ Ճարտար-Կարմիր շուկա դիրքերում: Անձամբ պիտի ստուգեր պահակակետերը: Բոլոր դիրքերում գիտեին՝ իրենց գիշերային հյուրը Մերուժանն էր:

Հետո պիտի մասնակցեր Քելբաջարի /այժմ՝ Քարվաճառ/ և Կուբաթլուի /այժմ՝ Քաշաթաղ / մարտերին, պիտի վերադառնար հարազատ Մարտունի:

1992-93թթ. ձմեռ. Արցախ ՝ Մարտունի գ. Գիշի
Նկարում Մերուժան Մոսիյանն է , դստեր ՝ Արմինեի հետ

1993 թ. օգոստոսի 23-ին լրանում էր ամուսնության 5-րդ տարին: Մտադիր էր ինչ-որ կերպ նշել այդ օրը… Բայց դիրքերում թերի գործ կար: Ադրբեջանցիների դիրքերը արդեն բավականին հեռու էին, և հարկավոր էր դիրքերը առաջ տանել և նոր խրամատներ փորել:

Մարտունու հյուսիսային գծի պաշտպանական հատվածը ամրապնդելիս 1993թ. օգոստոսի 23-ին զոհվեց Մերուժանը ականի պայթյունից (Մհեր Ջուլհաճյանի, Արտակ Մնացականյանի, Լևոն Համբարձումյանի և Ռուդիկ Ավագյանի հետ միասին):

Ազատամարտիկ, գումարտակի հրամանատար, մայոր Մերուժան Մոսիյանը հուղարկավորված է Մարտունի քաղաքի գերեզմանոցում:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

1992-93թթ. ձմեռ. Արցախ ՝ Մարտունի գ. Գիշի
Նկարում Մերուժան Մոսիյանն է , կնոջ՝ Գենյայի , դստեր ՝ Արմինեի և որդու՝ Հայկի հետ

Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ Արմինե դուստրը և Հայկ ու Մերուժան որդիները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ փաստաբան

Հաջորդ գրառումը

Ատելությունը միայն մեզ համար չէ վտանգավոր. իր հետ քայքայում է ամեն ինչ, այն կործանում է իր հետ ամեն ինչ. Արա Պողոսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

09/05/2026
Միջազգային

Առաջարկում եմ հիմնվել հրապարակված պաշտոնական հայտարարությունների վրա. Կոպիրկին

09/05/2026
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ատելությունը միայն մեզ համար չէ վտանգավոր. իր հետ քայքայում է ամեն ինչ, այն կործանում է իր հետ ամեն ինչ. Արա Պողոսյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական