Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մենք Պրիգոժինի ապստամբության հետ ոչ մի կապ չունենք. Պուտինին վստահեցնում է ԱՄՆ-ը

ԱՄՆ-ը Ռուսաստանին վստահեցրել է, որ  Պրիգոժինի ապստամբությանը չի մասնակցել։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել է (այս մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը), որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ապստամբության ժամանակ կապվել է ԱԳՆ-ի հետ և վստահեցրել, որ Վաշինգտոնը ներգրավված չէ դրանում։

 Միլլերի խոսքով՝ ճիշտ նույն արձագանքը միաժամանակ հաղորդվել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատնից։

Այնուհետեւ նույնը կրկնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Քիրբին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանում ռեժիմի փոփոխության քաղաքականություն չի վարում։