Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մենք պատրաստ ենք լուծել ԱՊՀ երկրների տարաձայնությունները. Պուտին

«Խնդրահարույց հարցերը ձգտում ենք լուծել  միասնաբար, միմյանց ցուցաբերելով ընկերական օգնություն և միջնորդական աջակցություն։  ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացումը համապատասխանում է երկրների արմատական շահերին եւ անվտանգության բարձրացմանը: Արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները միայն աճում են, ԱՊՀ անդամ երկրների միջև նույնպես տարաձայնություններ են առաջանում, բայց մենք պատրաստ ենք դրանք լուծել համատեղ»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողում։

Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին է ժամանել Սանկ Պետերբուրգ կնոջ և դստեր ուղեկցությամբ: