«Խնդրահարույց հարցերը ձգտում ենք լուծել միասնաբար, միմյանց ցուցաբերելով ընկերական օգնություն և միջնորդական աջակցություն։ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացումը համապատասխանում է երկրների արմատական շահերին եւ անվտանգության բարձրացմանը: Արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները միայն աճում են, ԱՊՀ անդամ երկրների միջև նույնպես տարաձայնություններ են առաջանում, բայց մենք պատրաստ ենք դրանք լուծել համատեղ»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողում։
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին է ժամանել Սանկ Պետերբուրգ կնոջ և դստեր ուղեկցությամբ: