Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մենք միանշանակ ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ ԱԳՆ

Ինչպես բազմիցս հաստատել է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ մենք միանշանակ ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։

Նշվում է, որ նման հայտարարություն է արվել ի պատասխան փետրվարի 15-ին «այսպես կոչված նախագահական ընտրությունների» մասին հարցին, որոնք անցկացվել են «օկուպացված Աբխազիայի շրջանում»։