Մենք հավատարիմ ենք մնում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն. Լիտվայի դեսպանություն

Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասն այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Հարգելով զոհերին՝ մենք հավատարիմ ենք մնում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
