Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Մենք կորցնում ենք Հայաստանը.Հայկ Մարտիրոսյան

Նախագահ Մակրոնը զանգահարել է փաշինյանին և հայտնել, որ Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի զավթումը:

Դա նախևառաջ ոչ թե զանգ է փաշինյանին, այլ` հաղորդագրություն հայ ժողովրդին, իսկ ապա և զգուշացում Ալիևին:

Իսկ ի՞նչ է արել Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանի ղեկավարը:

Ոչինչ:

Լռել է: Լռում է: Լռելու է:

Փոխարենը Կրեմլից զգուշացրել են փաշինյանին, որ պաշտոնապես չդիմի Ռուսաստանին` օգնության խնդրանքով: Փոխարենը օգտագործի ՀԱՊԿ-ի ուղին` անգործության և դրանով Ադրբեջանին սատարման սլաքը ոչ թե Ռուսաստանի, այլ վերացական ՀԱՊԿ-ի ուղղությամբ ուղղելու համար: Միաժամանակ հրահանգվել է դիմել պայմանագրի 2-րդ կետով, որ անատամ և ոչինչ չենթադրող դրույթ է պարունակում:

Կոնկրետ ռազմական պատսխան ենթադրող 4-րդ կետը հրահանգվել է չվկայակոչել: Եվ չի վկայակոչվել:

Հայաստանը կտրտում ու նվիրում են թշնամուն:Ներսից էլ իր գործն է անում կրեմլից ուղղորդվող հինգերորդ շարասյունը` հայաստանյան հնդդիմադիր իր բազում քաղաքական դեմքերով:

Մենք կորցնում ենք Հայաստանը:

Ու դա անում ենք առանց դիմադրության: Առավել խայտառակ փուլ մեր պատմության մեջ մենք չենք ունեցել:

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։