Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք երբևիցե չենք լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան. «Ապառաժ»

14/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեզ համար պարզ է կարգավիճակի հարցի առնվազն մի կողմը. մենք երբևիցե չենք լինելու Ադրբեջանի կազմում: Ես չեմ տեսնում հնարավորություն ապրելու ադրբեջանցիների հետ մեկ պետության, առավել ևս՝ նրանց պետականության ներքո: ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այս մասին նշել է «Ապառաժ»-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև.

-Ինչքանո՞վ է ընդունելի Արցախի օկուպացված տարածքների նկարագրության համար պաշտոնական գրագրության մեջ օգտագործվող՝ «Արցախի վերահսկողությունից դուրս մնացած» ձևակերպումը և ի՞նչ կարգավիճակ ունեն այդ տարածքները:

-Դրանք օկուպացված տարածքներ են և մենք միշտ պետք է ճիշտ տերմինաբանություն օգտագործենք՝ «բռնազավթված», «գրավված», «օկուպացված»: Ադրբեջանի կողմից տարածքներ բռնագրավվել են ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլ նաև դրանից առաջ՝ Շահումյան, Գետաշեն, այլ տարածքներ: Կարծում եմ, որ պետք է նաև իրավական համապատասխան քայլեր ձեռնարկվեն այս ուղղությամբ, այսինքն՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ մտցվեն:

Ընդհանրապես, խոսելով մեր սահմանների մասին՝ մի շատ կարևոր հարցի դժբախտաբար երբևիցե չենք անդրադարձել, բայց այն շատ կարևոր է: Ի՞նչ է իրենից ներկայացնում Արցախը: Արցախի Հանրապետությունը ի՞նչ երկրների, ի՞նչ քաղաքական կազմավորումների ժառանգորդն է համարվում: Չէ որ մենք ունենք խնդիրներ «Արցախ» և «Ղարաբաղ» հասկացությունների հետ: Այսինքն «Ղարաբաղը» մեկ այլ հասկացություն է, որն իր մեջ ընդգրկում է Արցախի մի մասը, նաև Սյունիքի, նախկին Ուտիքի, Փայտակարանի մի մասը: Հյուսիսային Արցախը լրիվությամբ Ղարաբաղի մեջ չի մտնում: Այսպիսի խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորվեն: Դա պետք է արվի համապատասխան օրենքով, միգուցե սահմանադրական փոփոխություններով: Բայց, իմ կարծիքով, անպայման պետք է լինի օրենսդրական համապատասխան կետ, օրինակ՝ «Արցախի Հանրապետությունը Մեծ Հայքի Արցախ նահանգի, Խամսայի մելիքությունների, Ղարաբաղի խանության, ԼՂԻՄ-ի կամ ԼՂՀ-ի ժառանգորդն է» : Սրանով մեր աշխարհաքաղաքական և պատմաաշխարհաքաղաքական տեսլականը կամբողջականացվի:

-Իսկ ինչո՞ւ մինչև հիմա դա չի արվել:

-Դժվար է ասել: Եվ կարևորն այն չէ, որ մենք հիմա տեսնենք՝ ինչումն է խնդիրը, սկսենք ժամանակ կորցնել, տեսնել՝ ո՞վ է մեղավոր, ինչու՞ չի արվել: Հիմա կարևոր է մտածել դրա մասին և, եթե հնարավոր է, անել:

-Որպես անկախ պետություն՝ Արցախի Հանրապետությունը ի՞նչ հարաբերություններ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ: Վերջերս համանախագահներն Արցախ չեն այցելում, և արդյո՞ք այդ հանդիպումների ժամանակ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը:

-Ունեն նույն հարաբերությունները, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորումից ի վեր: Մենք, այո, չճանաչված ենք, բայց մենք բանակցային գործընթացի մի մասն ենք: Ամեն ինչ պետք է անենք, որ վերականգնվի այդ լիարժեք ձևաչափը և Մինսկի խմբի եռանախագահության գործունեությունը լիարժեքորեն վերականգնվի: Ադրբեջանը խոչընդոտում է, փորձում է թույլ չտալ նրանց այցը տարածաշրջան, խոսում է, որ պետք է այդ խումբն ընդհանրապես դադարի գոյություն ունենալուց, չի թողնում լիարժեք աշխատի: Իհարկե, դրան նաև ինչ-որ կերպ խոչընդոտել է կորոնավիրուսի համաճարակը: Բայց դրանք տեխնիկական խնդիրներ են: Քաղաքական տեսակետից Ադրբեջանը փորձում է խոչընդոտել այդ ձևաչափով աշխատանքին:

Կարգավիճակը եղել է, կա և կմնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորագույն կետերից մեկը, որի մասին միշտ էլ բարձաձայնել ենք: Այս հակամարտության մեջ կարևորագույն երկու խնդիր կա՝ կարգավիճակ և սահմաններ: Մեզ համար պարզ է կարգավիճակի առնվազն մի կողմը, որ մենք երբևիցե չենք լինելու Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար անընդունելի է:

-Ահազանգեր ենք ստացել, որ Արցախ մուտք գործելու համար դիմումների մի մասը մերժվում է, որոնց թվում նաև՝ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների: Չե՞ք կարծում, որ այս հանգամանքը խոչընդոտ կհանդիսանա Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացմանը:

-Այս հարցը պահանջում է հետևողական աշխատանք՝ պայմանավորված անվտանգային խնդիրներով: Այդ ուղղությամբ մենք համագործակցում ենք ռուս խաղաղապահների հետ: Իսկ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը եղել է և կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:

-Պատերազմից հետո հաճախ է շեշտվում այն հանգամանքը, որ Արցախը չի ճանաչվել ոչ մի երկրի և, առաջին հերթին, հենց ՀՀ-ի կողմից: Ժամանակը չէ՞ արդյոք, որ ՀՀ-ն ճանաչման գործընթաց սկսի և, որպես առաջին քայլ, իրավական հիմքի վրա դրվեն ՀՀ-ԱՀ փոխհարաբերությունները:

-Ճանաչումն, իհարկե, կարևոր խնդիր է: Այն եղել է ու կմնա մեր օրակարգում: Բայց մենք պետք է շատ սառնասրտորեն մոտենանք այդ հարցին, երբեք չշահարկենք: Ճանաչումը շատ կարևոր է, բայց դա մեր պետականության առջև կանգնած միակ խնդիրը չէ: Պետք է խորությամբ հաշվարկել յուրաքանչյուր քայլի հետևանքները: Եթե մենք միայն զգացմունքներով հանդես գանք և մոռանանք սառը դատողությունն ու հաշվարկը, ապա դարեր շարունակ զգացմունքով ամեն օր լաց ենք լինելու: Հետևաբար, պետք է հասկանալ ողջ բարդությունը և քայլեր ձեռնարկել ըստ իրավիճակի և նրա խորաթափանց ու համապարփակ վերլուծության:

Կա սահմանների, դեօկուպացիայի հարց, կա Արցախը որպես սուբյեկտ պահպանելու խնդիր, իսկ ճանաչումը և մյուսները ածանցյալ են հենց այդ հրամայականից, որպես սուբյեկտ պահպանելու հրամայականից:

-Պատերազմից հետո միջազգային արձագանքները վկայեցին, որ Արցախն ընկալվում է որպես Ադրբեջանի մաս: Որոշ մասնագետների կարծիքով դա Ադրբեջանի՝ միջազգային ատյաններում տարիների աշխատանքի հետևանք է: Այս առումով՝ մենք ի՞նչ նոր ռազմավարություն ենք մշակում իրավական առումով մեր իրավունքներն ավելի ամրապնդելու համար:

-Պետք է աշխատենք: Դա երկարատև գործընթաց է՝ ժամանակատար, աշխատատար, որը պահանջում է նյութական միջոցներ, համախմբվածություն, կադրեր: Սա մեկ-երկու օրվա խնդիր չէ՝ հատկապես հաշվի առնելով հայության ազգային որոշ բնութագրեր՝ անհամախմբվածություն, ներքին պայքար, որոնք ավելի շատ ժամանակ և ներուժ են խլում մեզնից: Այժմ պետք է ավելի քիչ խոսենք, ավելի շատ աշխատենք:

-Որպես ԱՀ իշխանությունների ներկայացուցիչ՝ դուք ի՞նչ վերաբերմունք ունեք նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մասին:

— Հայտարարությունը նոյեմբերի 9-ին այլընտրանք չուներ: Կա՞ր հնարավորություն այլ տարբերակով, այլ ձևով զարգանալու: Իհարկե՝ կար: Կարո՞ղ էինք հաղթել, կարծում եմ՝ կարող էինք, եթե… Կարո՞ղ էինք այնպես անել, որ պատերազմ չլինի: Այո, եթե…: Եվ բազմաթիվ եթե-ներ: Բայց ես չեմ ուզում դրա մասին խոսել: Առանց այն էլ Արցախը ծանր վիճակում է:

Եթե մենք ինքներս չինքնամաքրվենք, ամեն մեկն իր մեջ չնայի և չտեսնի՝ ի՞նչն է եղել պատճառը, ինքն ի՞նչ ներդրում ունի այս հաղթանակներում և պարտություններում, շատ բարդ է լինելու ապաքինվել այս ամենից:

-ՌԴ ԱԳ նախարարի հունիսի 9-ի հայտարարությունը ադրբեջանցիների և հայերի միասին ապրելու մասին՝ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Դուք ևս Ձեր հարցազրույցներում նշել եք, որ անհնար է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Ի՞նչ կանխատեսում ունեք ապագա զարգացումների վերաբերյալ:

-Միասին մենք չենք կարող ապրել մեկ պետության ներքո: Դա անհնարին է: Մենք դատապարտված ենք ապրել կողք-կողքի որպես հարևաններ, այլ տարբերակ չկա: Ես չեմ տեսնում հնարավորություն ապրելու ադրբեջանցիների հետ մեկ պետության, առավել ևս՝ նրանց պետականության ներքո, որովհետև այդկերպ Արցախը չի լինելու:

-Իսկ նման քննարկումներ չկա՞ն:

-Ո՞վ է ասել, որ այդպիսի բան է քննարկվում: Դրանք շահարկումներ են: Ի վերջո, ժողովուրդն ինքը պետք է իր ճակատագիրը որոշի: Ես չեմ տեսնում Ադրբեջանի կազմում ապրելու որևէ հնարավորություն: Որևէ հայ՝ որևէ արցախցի, չի կարող ընդունել այդպիսի տարբերակ:

-Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Արցախը 5 տարի հետո:

-Կախված է մեզանից: Կարողանալու՞ ենք նորմալ երկիր կառավարենք, զարգացնենք, ապաքինվենք՝ լավ է լինելու: Չկարողանանք՝ վատ է լինելու: Հետևաբար, յուրաքանչյուրիցս է կախված այդ ապագան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շիկի բենեֆիսը! Չեխերը շատ կարևոր հաղթանակ տոնեցին

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցները ներխուժել են ԲՀԿ-ի շտաբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում՝ Քոչարյանի ընտանիքի անդամներին, չեն փրկելու. Պապոյան

15/05/2025
Մշակութային

Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025
Նորություններ

6,4 մլն դրամից սկսած՝ տրակտորներ կան. լիզինգի համար պետք է վճարել դրա 20 տոկոսը կանխավճարը. տոկոսները մենք կփակենք. նախարար

15/05/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցները ներխուժել են ԲՀԿ-ի շտաբ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում՝ Քոչարյանի ընտանիքի անդամներին, չեն փրկելու. Պապոյան

15/05/2025

Ես բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում 10 տարի իշխանության են եղել, ընդամենը պաշտոնյա են եղել և մինչև այդ ոչինչ չեն...

ԿարդալDetails

Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

15/05/2025

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025

6,4 մլն դրամից սկսած՝ տրակտորներ կան. լիզինգի համար պետք է վճարել դրա 20 տոկոսը կանխավճարը. տոկոսները մենք կփակենք. նախարար

15/05/2025

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական