Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում՝ Քոչարյանի ընտանիքի անդամներին, չեն փրկելու. Պապոյան

15/05/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում 10 տարի իշխանության են եղել, ընդամենը պաշտոնյա են եղել և մինչև այդ ոչինչ չեն ունեցել՝ բացի մի զույգ ծակ կոշիկներից ու հետո դարձել են միլիարդատեր, բոլորին ասել եմ, ասում եմ ու կասեմ այդ մասին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կկարողանա՞ր նրան և Լևոն Քոչարյանին դեմ առ դեմ անվանել «պիժոն գյադա» ու «ալբանացի», ինչպես նշել է իր գրառման մեջ։

«Ցանկացած մեկը, ով իրանից ոչինչ չի ներկայացնում, պետական պաշտոնյա է ու պետական պաշտոնյա լինելուց հետո դառնում է միլիարդատեր, այդ մարդը շատ ավելի վատ գնահատականի է արժանի, քան ես այդ գնահատականը տվել եմ:

Մի մարդ, ով ոչինչ չի ունեցել, եկել 10 տարի նախագահ է աշխատել, 200 քանի հազար դրամ աշխատավարձ է ստացել… Ես էլ ոչինչ չունեմ, ես էլ ոչինչ չեմ ունեցել, իսկ էս մարդիկ ոչինչ չեն ունեցել, հիմա ունեն մի հատ գույքերի ցանկ ու միլիարդավոր դրամներ։ Ժամերով կարդում են էդ ցանկը»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ գործող իշխանության մեջ էլ կան մարդիկ, որ վարձով էին ապրում, հիմա էլիտար տներ են գնել, Պապոյանն արձագանքեց.

«Մի իրավիճակ է, երբ մարդը վարձով էր ապրում, հիմա ունի մի հատ տուն, մեկ այլ իրավիճակ է, երբ մարդը վարձով էր ապրում, հիմա ունի մի քանի կազմակերպություններում մեծ մասնաբաժիններ, մի 10-15 հատ անշարժ գույք, մեկի գինը 4 միլիարդ դրամ, մեկինը՝ 2 միլիարդ դրամ, հետն էլ բանկային հաշիվ, որտեղ օրինակ մի քանի տասնյակ միլիարդ դրամ փող կա։ Ես դա դատապարտում եմ, որովհետև այդ միլիարդները մարդկանցից գողացած գումարներն են։

Արցախյան պատերազմով անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չի, որ ինքը լինի գող, կոռումպացված մարդ։ Դա որևէ մեկին ինդուլգենցիա չի տալիս, ինչ ինդուլգենցիա չի տալիս 200-250 հազար դրամ աշխատավարձով ունենալ ասենք 20 միլիարդ դրամի բանկային հաշիվ։

Սա փաստագրված է, դատախազությունը դրա մասին հրապարակում է արել։ Եթե որևէ մեկը դրա հետ կապված պրոբլեմ ունի, թող գնա դատախազությունում հակառակն ապացուցի։

Իսկ ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում՝ նաև այդ ընտանիքի անդամներին, չեն փրկելու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

Հաջորդ գրառումը

Ավանեսյանը «ստահոդ պնդում» է որակում տեղեկությունները, որ ստիպել է Սուրեն Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

05/06/2026
Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Նորություններ

Վաղ առավոտյան ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ավանեսյանը «ստահոդ պնդում» է որակում տեղեկությունները, որ ստիպել է Սուրեն Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026

Հետաքրքիր է, ընտրությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանից եկած հայրենակիցներին «հայտնաբերող» լրատվամիջոցները նույն նախանձախնդրությամբ փորձում ե՞ն հայտնաբերել նույն խորհրդարանի ընտրությանը մասնակցելու նպատակով...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական