Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից

Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշի մարզից. հայտարարել է  Փաշինյանը։

Ստեփանավանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա վստահություն է հայտնել, որ  Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետո փոխգործակցել։

«Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է։ Նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է։ Դա կնշանակի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելու են ու ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել»,– նշեց Փաշինյանը։