Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը

26/05/2025
- Նորություններ, Տեղական

 Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Միջազգային ֆորումը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Ֆորումին մասնակցել են 40-ից ավելի երկրներից շուրջ 600 մասնակիցներ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ և այլն:

Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով ներկաներին, անդրադարձել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին և նշել, որ փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել և ավարտին հասցվել դրա շուրջ բանակցությունները: «Հայաստանը հայտարարել է, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այն: Գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է համաձայնագրի ստորագրումը երկու խնդրի հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ ՄԽ կառույցների լուծարումն է»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է ՀՀ Կառավարության համար և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել: «Բայց մյուս կողմից ուզում ենք համոզվել, հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը: Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք: Ինչո՞ւ ենք այսպես ասում, որովհետև գիտեք, որ, դժբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան», և գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ՝ դա կառուցողական մոտեցում է և առաջարկ՝ ունենալ սեղանին դրված երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ, նույն պահին, նույն վայրում»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ հաջորդ խնդիրը, որն Ադրբեջանը բարձրացնում է, այն պնդումն է, թե ՀՀ Սահմանադրությունն իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության համար շատ կարևոր նախապայման է այն, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան: Այդ համատեքստում երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգին, որն անցյալ տարի ՀՀ Սահմանադրական դատարանն ուսումնասիրել է. «Իմիջիայլոց, Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում, ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաև՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»:

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ ՀՀ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ: «Համաձայնեցված տեքստում մենք դրույթ ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակներում՝ որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ։ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախագծում մեկ դրույթ էլ կա։ Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ և ապագայում չեն ներկայացնելու որևէ նման պահանջներ», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ևս մեկ կարևոր դրույթի, որը նախատեսում է՝ կողմերը չեն կարող իրենց պետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության համաձայնագիրը չկատարելու համար։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո այն պարտադիր պետք է ներկայացնել Սահմանադրական դատարան: «Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը և խաղաղության համաձայնագիրը չպետք է բաց թողնվեն: Եվ կփորձենք, կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի՝ տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր Ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին»:

Վարչապետը նշել է` դա նշանակում է, որ վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ամենաբարձր իրավաբանական ուժը կունենա Հայաստանի Հանրապետությունում. «Սա շատ կարևոր լուր է, որովհետև դա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ և ունի ներկայումս: Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրները լուծելու ճանապարհը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը»:

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց ՀՀ Կառավարությունն այդ հարցն առանձին չի բարձրացրել, քանի որ համարել է, որ պայմանագրի տեքստում այդ հարցը կհասցեագրվի. «Խաղաղության պայմանագրի ստորագրումը հասցեագրում է, փարատում է, լուծում է բոլոր հնարավոր խնդիրները՝ և՛ Հայաստանինը, և՛ Ադրբեջանինը։ Ուստի, իմ դիրքորոշումը, իմ կոչն այս իրավիճակում հետևյալն է՝ մենք պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Եվ ես վերահաստատում եմ, որ անձամբ ես և մեր Կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու և ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար»:

Երկրի ղեկավարը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին և ընդգծել, որ նախագծի շրջանակում Հայաստանն առաջարկել է կոնկրետ լուծում տարածաշրջանային հաղորդակցության ուղիները երկկողմ, միջազգային և տարանցիկ շարժի համար բացելու նպատակով: Վարչապետն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր սկզբունքներին՝ պետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանությունը, իրավազորությունը և փոխադարձություն: «Սա շատ կարևոր նախագիծ է հաղթահարելու մատակարարման համաշխարհային շղթաների ճգնաժամերը։ Երբ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր ճանապարհները բացվեն, դա նոր հնարավորություններ կբացի կապակցելու արևելքը և արևմուտքը, հյուսիսը և հարավը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ, դժբախտաբար, որոշակի վարանողականություն է նկատվում Ադրբեջանի կողմից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում հնարավոր առաջընթաց ունենալու համար առաջարկվել են կոնկրետ լուծումներ՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արևմտյան մասերից Նախիջևան Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ կազմակերպել «Մեզ համար շատ կարևոր է համանման կապակցվածություն ունենալ: Մենք ասում ենք հետևյալը՝ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրավազորությունը: Այս առաջարկը պաշտոնական է, այն սեղանին է, և ցանկացած պահի, երբ Ադրբեջանը համաձայնվի, մենք պատրաստ կլինենք մուտք գործել այս գործընթացի իրագործման փուլ»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն ունի կոնկրետ առաջարկներ առաջընթաց ունենալու և տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հասնելու համար. «Տևական և կայուն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև՝ հասանելի։ Եվ մենք վճռական ենք, մենք հանձնառու ենք խաղաղության օրակարգին: Մենք պատրաստ ենք շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրման կետին և այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին և կտրականապես կփոխեն իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը: Մենք, իհարկե, հավատարիմ կլինենք այդ օրակարգին և ամեն ինչ կանենք, ինչ մեզնից կախված է՝ իհարկե, հարգելով իմ արդեն նշած սկզբունքները:

Տիկնայք և պարոնայք, իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլն, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն: Եվ դա շատ միանշանակ է ինձ համար»։

Նախորդ գրառումը

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

Հաջորդ գրառումը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026
Նորություններ

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026
Նորություններ

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026
Նորություններ

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական