«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպել ենք ու անդրադարձել «Հայ եկեղեցու պատմություն» առարկային։ Այն տարրալուծվում է այլ առարկաների մեջ, որը ճիշտ չենք համարում, մեր ժխտական դիրքորոշումն արտահայտել ենք»,-պատմեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։
Առարկան միայն գիտելիքների փոխանցում չէ, այն ոգի, նկարագիր, գիտակցություն, արժեհամակարգ կերտող դասընթաց է. կարծում է Վեհափառը։
Հնարավոր է, որ այսօր այդ թեմաները ճիշտ ներկայացված չլինեն, կարելի է դրանք խմբագրել-սրբագրել, նաև ուսուցիչների վերապատրաստման գործընթաց կազմակերպել, բայց ոչ թե առարկան հանել։
Վեհափառը տեղեկացրեց, որ այս հարցի հետ կապված դեռ պետք է հանդիպպումներ ու քննարկումներ լինեն։
«Ոչ միայն տիկին Անդրեասյանի մոտ, այլև մեր հանրային հայտարարությունների մեջ արտահայտել ենք, որ մեզ համար մերժելի է «Հայ եկեղեցու պատմությունը» տարրալուծել այլ առարկաների մեջ կամ մեկ-երկու դասարաններում դասավանդել միայն։
Մենք առաջարկ ենք արել, որ քննարկումները շարունակվեն, ու փոխընդունելի լուծման եզրահանգենք»,- տեղեկացրել է Գարեգին կաթողիկոսը։