Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մատնիչներն ու նրանց աջակցող «երգչախումբը»՝ քաղաքացիական պատերազմին ընդառաջ. Ստեփան Դանիելյան

28/05/2026
- Նորություններ, Քաղաքականություն

Հայաստանում արդեն կան հարյուրավոր քաղբանտարկյալներ: Այդ գործերի գագաթնակետն Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված շինծու գործն է, ում դեմ առաջադրված մեղադրանքում որևէ հիմք չկա՝ մեղադրանքում չկա պետական գաղտնիքի մասին որևէ հիմնավորում, չկա դավաճանության որևէ դրվագ, բայց դա կարևոր չէ քննիչների, ԿԸՀ-ի որոշում կայացնող կազմի, դատավորի համար:

Կարևորն այն է, որ ռեժիմի պատվերը կատարված է, և իրենց չենթարկվելու համար չեն հետապնդի:

Թե ինչու են Թևանյանի դեմ մեղադրանք առաջադրվել, պարզ է ու ակնհայտ, իշխող ռեժիմը սարսափի մեջ է և պատրաստ է գնալ ցանկացած քայլի ու անօրինականության, իր անփառունակ ժամկետը երկարաձգելու համար, թեկուզ ևս մի քանի ամսով: Ինչու մի քանի ամսով, որովհետև Հայաստանը տոտալիտար համակարգի համար անհրաժեշտ ռեսուրսներ չունի և այս ամենը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների:

Մի կողմ դնենք քաղբանտարկյալներին, և փորձենք հասկանալ այն մարդկանց հոգեկերտվածքը, ովքեր լինելով «իրավապաշտպան», իշխանությանը սպասարկող լրագրողներ, անգամ խորհրդային ժամանակների մի քաղբանտարկյալ, դարձել են պարզ մատնիչներ և ոչ միայն ծափահարում են բռնաճնշումներին, այլ ստանձնել են մատնիչների դերը և փորձում են ռեժիմին ծառայել՝ հանրային կարծիք ձևավորել:

Ովքե՞ր են դրանք

——————

Այս հարցում մեզ կօգնի գերմանաամերիկյան փիլիսոփա, պատմաբան, քաղաքագետ, տոտալիտարիզմի տեսության հիմնադիր Հաննա Արենդտը:

Հաննա Արենդտը մատնիչներին դիտարկում էր ոչ որպես պարզապես «վատ մարդկանց», այլ որպես տոտալիտար համակարգի հետևանք։ Նրա կարծիքով ամենավտանգավորն այն է, երբ մարդը դադարում է ինքնուրույն մտածել և իր պատասխանատվությունը փոխանցում է համակարգին և նրան ծառայող մատնիչներին։

Այն, ինչը տեղի է ունենում այսօրվա Հայաստանում, ըստ նրա, ունի բոլոր բռնակալություններին հատուկ բնորոշիչներ: Մեծ հանցագործությունները կատարում են մարդիկ, որոնք

• ենթարկվում են հրամաններին,

• կրկնում են պատրաստի կարգախոսներ,

• չեն մտածում իրենց արարքների բարոյական հետևանքների մասին։

Նրա կարծիքով՝ մատնիչը հաճախ ոչ թե մոլի չարագործ է, այլ՝

• կոնֆորմիստ,

• վախեցած մարդ,

• կարիերիստ,

• կամ մեկը, ով ուզում է «ճիշտ» երևալ համակարգի աչքում։

Տոտալիտար պետությունն, ըստ Արենդտի, խրախուսում է մատնությունը, որովհետև այդպես մարդիկ սկսում են վախենալ ոչ միայն իշխանությունից, այլ նաև միմյանցից։ Այդ կերպ քանդվում է վստահությունը, ընկերությունը և հասարակական համերաշխությունը։

Արենդտի համար հիմնական հարցը սա էր․

«Ինչպե՞ս է մարդը դադարում մտածել սեփական խղճով»։

Նա կարծում էր, որ երբ մարդը արդարանում է. «բոլորն են այդպես անում», «ես պարզապես հրաման էի կատարում», կամ «դա իմ պարտքն էր» արտահայտություններով, հրաժարվում է անձնական պատասխանատվությունից։

Այսպիսով, Արենդտի պատկերացմամբ, մատնիչը մարդ է, որը հանուն անվտանգության, հարմարվելու կամ համակարգին ենթարկվելու՝ կորցրել է ինքնուրույն դատելու և բարոյական պատասխանատվություն կրելու կարողությունը։ Մեր դեպքում՝ ինքնակոչ ՛՛քաղհասարակության՛՛ ներկայացուցիչներ, իրենք իրենց համարող լիբերալ արժեքներին դավանող, բայց իրականում անօրինականությունների պաշտպան գործիչներ: Նման «լիբերալներն» էին Ստալինի ժամանակներում միլիոնավոր մատնագրեր գրողները:

Կարևոր է նշել, որ նման համակարգերում, ինչպիսին կառուցվում է Հայաստանում, զրոյացվում են բոլոր այն հանրային նորմերը, միջանձնային հարաբերությունների հորիզոնական կապերը, որոնց միջոցով ձևավորվում է հանրային համերաշխությունը:

Դրա համար պետք է ոչնչացնել ազգային խորհրդանիշները, միջանձնային բարոյական նորմերը, ոտնահարել ավանդույթներն, օրենքներն ու սահմանադրությունը, որոնց բացակայության պայմաններում պետք է ներազգային ատելություն սերմանել: Նման պայմաններում առաջանում է հանրային մի շերտ՝ անընդունական սեփական կարծիք ունենալու, որը ծափահարում է «ժողովրդի թշնամիների», «թշանամի երկրի լրտեսների» դեմ տարվող «պայքարի»:

Մատնիչներն ու պրոպագանդային տրվող մարդիկ են ցանկացած բռնակալական համակարգի բազիսը:

Այսինքն այն, ինչն այսօր տեսնում ենք Հայաստանում:

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

Նախորդ գրառումը

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ. Արթուր Ղազինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի դեմ. Ղազինյան

17/06/2026
Նորություններ

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

17/06/2026
Նորություններ

Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է. Վարդևանյան

17/06/2026
Նորություններ

Ուղիղ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 

17/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ. Արթուր Ղազինյան

Լրահոս

Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի դեմ. Ղազինյան

17/06/2026

Սա իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ՝ որպես այդպիսին. տեսել եք՝ մի քանի օր առաջ ինչ արեցին, այնպես որ բացարձակ,...

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

17/06/2026

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց...

Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է. Վարդևանյան

17/06/2026

Գործի բովադնակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հանրայնացրել էր բովանդակությունը, և, ըստ էության, մենք չենք կարող խոսել...

Ուղիղ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 

17/06/2026

Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

17/06/2026

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի...

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար

17/06/2026

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը որոշ ժամանակով փակվել է բեռնատարների համար. հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Մինչև ժամը 17:00–ն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական