Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Մատնահետքերը կարող են եւ եզակի չլինել հետազոտություն

Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու մատնահետքերը կարող են եզակի չլինել: Մասնագետների՝ «Science Advances» ամսագրում տպագրված ուսամնասիրությունն իրականացվել է արհեստական ​​բանականության (ԱԲ) միջոցով։

Ուսմնասիրության համար ուսանողներն օգտագործել են մոտ 60.000 մատնահետք։ «Նրանք արհեստական ​​բանականությանը հրահանգ են տվել համեմատել զույգ մատների հետքերը։ Որոշ դեպքերում՝ ԱԲ-ին են ներկայացվել նույն անձի տարբեր մատներ, որոշ դեպքերում՝ տարբեր մարդկանց մատներ»,- ուսումնասիրության արդյունքները մեջբերելով՝ գրում է պարբերականը։

Աղբյուրը հայտնում է, որ ԱԲ-ն մատնահետքերը կարողացել է նույնականացնել ոչ թե այն կետերով, որոնք սովորաբար վերլուծում են դատաբժիշկները, այլեւ մատնահետքերի անկյունային, կոր ու խուճուճ գծերով, ինչն էլ հիմք է տվել ենթադրելու, որ մատների «ստորագրությունը» բնավ էլ եզակի չէ։

Ս․Վ․