Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու մատնահետքերը կարող են եզակի չլինել: Մասնագետների՝ «Science Advances» ամսագրում տպագրված ուսամնասիրությունն իրականացվել է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։
Ուսմնասիրության համար ուսանողներն օգտագործել են մոտ 60.000 մատնահետք։ «Նրանք արհեստական բանականությանը հրահանգ են տվել համեմատել զույգ մատների հետքերը։ Որոշ դեպքերում՝ ԱԲ-ին են ներկայացվել նույն անձի տարբեր մատներ, որոշ դեպքերում՝ տարբեր մարդկանց մատներ»,- ուսումնասիրության արդյունքները մեջբերելով՝ գրում է պարբերականը։
Աղբյուրը հայտնում է, որ ԱԲ-ն մատնահետքերը կարողացել է նույնականացնել ոչ թե այն կետերով, որոնք սովորաբար վերլուծում են դատաբժիշկները, այլեւ մատնահետքերի անկյունային, կոր ու խուճուճ գծերով, ինչն էլ հիմք է տվել ենթադրելու, որ մատների «ստորագրությունը» բնավ էլ եզակի չէ։
Ս․Վ․