Իլոն Մասկը կիրակի հայտնել է, որ կարող է կրճատել դաշնային բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով՝ առաջարկելով այդ խնդրի լուծման իր տեսլականը նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում։
«Կարծում եմ՝ մոտ 2 տրլն դոլար։ «Այդ բոլոր կրկնակի ծախսերը՝ հարկեր են, լինեն ուղիղ թե անուղղակի, ձեր փողերը իզուր են ծախսվում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Թրամփի աջակիցների զանգվածային հանրահավաքում «Մեդիսոն Սքվեր Գարդենում»։
«Մենք կհանենք կառավարությունը ձեր պարանոցից եւ ձեր գրպանից»,- ավելացրել է Մասկը։
Նա չի նշել, թե որքան ժամանակում են խնայվելու այդ միջոցները։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ պատրաստ է խնդրել Մասկին գլխավորել ծախսերի կրճատման նախաձեռնությունը, որն անվանել էին Department of Government Efficiency (DOGE)՝ վկայակոչելով կրիպտոարժույթը, որին աջակցում է Մասկը։