Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արսեն Թորոսյանի նախկին վարորդը պահանջել և ստացել է 500.000 դրամ կաշառք, «փայ մտել» դիահերձման վճարներից

28/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով 2024 թվականի ամռանը կալանավորված «Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի գործով նոր մեղադրյալներ են հայտնվել, գրում է Aravot.am-ը:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Աշտարակ բկ-ի դիահերձարանի աշխատանքները համակարգող Մանուկ Քեշիշյանը, որը միաժամանակ «Աշտարակ ԲԿ»-ի պահակ է աշխատել, Աշտարակ համայնքում մահացածների հարազատներին դիահերձման դիմաց գանձվող վճարի չափի հետ կապված կեղծ տեղեկություններ հայտնելով՝ դիահերձման գործընթացից ստացել  է ապօրինի վարձատրություն, որի մասին տեղյակ են և իրենց մասնաբաժինն են ստացել  դիահերձող Գրիգոր Մկրտչյանը,  Արագածոտնի մարզի դատաբժիշկ Արայիկ Դալլաքյանը, «Աշտարակ ԲԿ» -ի  արդեն նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը:

Կոռուպցիոն սխեմայում, ըստ իրավապահներին հասած տվյալների, դերակատարություն է ունեցել նաեւ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանը, որը մասնաբաժին է ունեցել  քաղաքացիներից ստացվող անօրինական գումարներից:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ վերջինս  անձամբ, իսկ որոշ դեպքերում էլ միջնորդի միջոցով, գումարները ստացել է «Աշտարակ ԲԿ» -ի նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանից: Բացի այդ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ռազմիկ Թադևոսյանը «Աշտարակ ԲԿ» -ի նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի միջոցով «Աշտարակ ԲԿ» -ի դիահերձարանի աշխատանքները համակարգող Քեշիշյանից պահանջել և ստացել է 500.000 ՀՀ դրամ գումար հետագայում որոշակի առավելություններ տրամադրելու համար, այն է՝  Քեշիշյանի կողմից ղեկավարվող դիահերձարանի և Արագածոտնի մարզպետարանի միջև կնքված պայմանագրի ժամկետը երկարացնելու գործընթացում, հօգուտ  Քեշիշյանի որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու նպատակով:

Արագածոտնի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նանե Ավանեսյանը Aravot.am-ին ասաց, որ այս պահին զերծ կմնան դեպքին անդրադառնալուց՝ հաշվի առնելով նախաքննական շահը, անմեղության կանխավարկածը, իսկ մարզպետի խորհրդական Թադեւոսյանի լիազորություններն այս պահին կասեցված են:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն ՝«Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ի իրավասության ներքո գործող դիահերձարանում տեղի ունեցած ապօրինությունների մասին տեղյակ են ոստիկանության դեռևս ինքնությունը չպարզված ծառայողներ, որոնց համար որոշ ծառայություններ մատուցելու դիմաց «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ի դիահերձարանի աշխատանքները համակարգող Քեշիշյանը գումար չի վերցրել, իսկ ոմն Հարութ անունով ոստիկանության ծառայողին «մաղարիչի» տեսքով կաշառք է տվել: Նախաքննությունը շարունակվում է:

Ի դեպ՝ մամուլի հրապարակումների համաձայն՝ Ռազմիկ Թադեւոսյանը նախկինում էլ է հայտնվել մամուլի սկանդալային հրապարակումների կիզակետում։ Նա Առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր  Արսեն Թորոսյանի վարորդն է եղել, երբ Թորսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Թադեւոսյանը Թորոսյանի մեքենան էր վարում, սակայն զուգահեռ զբաղվում էր Թորոսյանի ընտանիքին պատկանող Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ձկնաբուծական բիզնեսով։ Այս ընկերության 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի արդեն նախկին խորհրդականի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձեզ շրջապատեք տաղանդով և հավատացեք դրան. Քըրք Ուայզի վարպետաց դասը Երևանում

Հաջորդ գրառումը

Մասկը խոստացել է Թրամփի հաղթանակի դեպքում կրճատել ԱՄՆ բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մասկը խոստացել է Թրամփի հաղթանակի դեպքում կրճատել ԱՄՆ բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական