Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մամուլից եմ իմացել, որ Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակություններն այսօր բանակցել են Ուկրաինայի հարցով. Զելենսկի

Առանց Ուկրաինայի, անհնար է բանակցել պատերազմի ավարտի մասին. ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ Էլ Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն անսպասելի էին. «Մեզ համար դա անակնկալ էր, և կարծում եմ՝ շատերի համար: Հանդիպման մասին տեղեկացանք մամուլից»։

Զելենսկին նաև ընդգծել է, որ ցանկանում է, որ պատերազմն ավարտվի արդար պայմաններով։

 Զելենսկին չեղարկել է իր այցը Սաուդյան Արաբիա՝  Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ֆոնին։

Այցը հետաձգվել է մինչև մարտի 10-ը. հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։