Մահացել է «12 աթոռ», «Բրոզե թռչուն» ֆիլմերի հայտնի դերասան Օլեգ Սևաստյանովը։ Այս մասին նրա Facebook-ի էջից ենք տեղեկանում։ Դերասանը 74 տարեկան էր։ Նա մայիսի 10-ին է մահացել, բայց այդ մասին միայն հուղարկավորության օրն է հայտնի դարձել։
Անվանի դերասանը 1970-ականներին «Լենկոմում» և Սատիրայի թատրոնում է խաղացել, ավելի քան 15 ֆիլմերում, այդ թվում` «12 աթոռ»-ում և «Բրոզե թռչուն»-ում երկրորդ պլանի դերեր է մարմնավորել։
Ս. Վ.