Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ալիև-Միշել հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է

Բրյուսելում մեկնարկել է Եվրորպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։

Այսօր նախատեսվում է եռակողմ հանդիպում՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևի և ԵԽ ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ։

Նախօրեին հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: