Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մահացել է անվանի լրագրող Նիկոլայ Սվանիձեն

Ինչպես տեղեկացնում է «Московской комсомолец»-ը, ռուսաստանյան հանրահայտ լրագրող Նիկոլայ Սվանիձեն մահացել է չորեքշաբթի երեկոյան իր բնակարանում։ Նա 69 տարեկան էր։

Սվանիձեն կանգնած էր ռուսական հեռուստատեսության ստեղծման ակունքներում, վարել է հասարակական-քաղաքական հաղորդումներ, որոշ ժամանակ ղեկավարել է ВГТРК-ն։

Կյանքի վերջին տարիներին Սվանիձեն ծանր հիվանդ էր։ Նրան մոտ ախտորոշվել էր գլխուղեղի իշեմիկ հիվանդություն։