Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՄԱԿ-ի և այլ կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի․ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ միջազգային կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար։

Այս մասին նա գրել է թվիթերի իր էջում։

«Արցախում միջազգային ներկայությունը կնպաստի հաշվետվողականության բարձրացմանը և կսահմանափակի Ադրբեջանի՝ պարբերաբար հանցավոր գործողությունների դիմելու հնարավորությունները։

ՄԱԿ-ի և այլ կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար»: