«Ես չեմ պատրաստվում վերընտրվել, սահմանադրությամբ չեմ կարող դա անել»,- ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի եթերում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա դեռ կպաշտոնավարի մինչև 2027 թվականը։ Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր ուժերը նորից է փորձելու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, որը նախորդ ընտրություններում Մակրոնի գլխավոր մրցակիցն էր։