Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Մախաչկալայում ահաբեկչություն իրկանացրած Օսմանովը սերտ կապեր ունի Թուրքիայում

Հունիսի 23-ին Մախաչկալայում ահաբեկչական խմբավորումը փոխհրաձգությունա մեջ է մտել ոստիկանների հետ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեղեկացնում է, որ ահաբեկիչ Օսման Օմարովը սերտ կապեր է ունեցել Թուրքիայի հետ։

Դաղստանի Սերգոկալայի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներից` Մախաչկալայում ոստիկաններին գնդակահարած ահաբեկիչ Օսման Օմարովն, ըստ ռուսաստանյան թելեգրամյան ալիքների, Մախաչկալայում զբաղվել է շինարարական բիզնեոսվ, Իզբերբաշում եղել է «Լիմոնադ» սրճարանի տերը և սերտ կապեր է ունեցել Թուրքիայում։

Թալիշական որոշ աղբյուրներ Մախաչկալայում և Դերբենդում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո տեղեկություններ տարածեցին, որ ահաբեկիչները «Գորշ գայլեր» թուրքական էրդողանամետ ահաբեկչական կազմակերպության անդամներ են։

«Հիշեցնեմ, որ սույն թվականի մարտի 22-ին Մոսկվայի «ԿրոկուսՍիթիՀոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետրքերը ևս տանում էին Թուրքիա…

Ասել եմ ու պնդում եմ` Արցախի կորուստը սարսափելի ծանր է նստելու պուտինյան Ռուսաստանի վրա…

Իսկ Հայաստանից ռուսների վերջնական վտարումից հետո Անկարան և Բաքուն ուղղակի կպայթեցնեն Հյուսիսային Կովկասը»,- նկատում է   քաղաքագետը։