Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճշմարտությունը չունի ժամանակ և տարածություն. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

20/10/2025
- Հոգևոր, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին Մայր Հայրենիքում շարունակվում են տեղի ունենալ անպարկեշտ և անվայել գործողություններ՝ ուղղված Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, նույն թեմի տասներկու քահանա հայրերի և հինգ աշխարհիկ ծառայողների դեմ, ինչը ոչ միայն լուրջ մտահոգություն է առաջացրել հոգևորականներիս շրջանում և խոր հիասթափություն հավատավոր ժողովրդի շարքերում, այլև անվստահություն իրավական գործընթացների հանդեպ։ Ահաբեկումները, որ ուղեկցվում են անօրինական գաղտնալսումներով, համոզված ենք՝ կշարունակվեն բռնի և անօրինական նոր գործողություններով։

Խստորեն դատապարտելի է հայի կողմից երբևէ չտեսնված այն փաստը, որ Արագածոտնի թեմի Աշտարակ քաղաքի Սուրբ Մարիանե եկեղեցին հոգևորականների և հավատացյալների համար փակվել էր եկեղեցու խուզարկության պատրվակով։ Միգուցե ճշգրտելու կարիք կա՝ խուզարկողները ոտքերով բարձրացե՞լ են խորան, թե՞ ոչ, սուրբ մյուռոնաթափ աղավնուն դիպե՞լ են, թե՞ ոչ, սկիհը բարձրացրե՞լ են տակն ինչ-որ բան փնտրելու պատրվակով, թե՞ ոչ, սակայն եթե այո, ապա անելիք ունենք։

Իսկ եթե ոչ՝ պարզաբանում պիտի տրվի։ Նորից հանգում ենք այն համոզման, որ ինչ ուզում անում են ոչ միայն հոգևորականների հետ, այլև սրբությունների հետ։ Ցավոք, ահաբեկող գործելաոճը շարունակվում է։ Հարկ է նշել, որ տեսանյութերի ու լուսանկարների միջոցով այսօրինակ պատկեր տեսել էինք Արցախում գերեվարված մեր եկեղեցիների պարագայում, երբ թշնամին անտարբեր բարձրացել էր խորան և խորդանոցներում ինչ-որ բան էր փնտրում։

Ճշմարտությունը չունի ժամանակ և տարածություն․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կա և կմնա Հայոց պետականության հիմնասյունը, իսկ ազգընտիր Հայրապետը՝ այդ պետականության պահպանման քաջամարտիկը։ Աստված մի արասցե, եթե ձերբակալվի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատավոր զավակների համար ժամանակավոր կաթողիկոսարան կդառնա Հայրապետի պահման վայրը։ Այս կերպ չեք կարող թուլացնել եկեղեցին, այս կերպ եկեղեցին միայն զորանում է։ Քանզի հաստատուն հավատքով և կամքով ամեն մի հոգևորական սեփական հալածանքների մեջ իրեն է տեսնում Քրիստոսի փրկչական խաչափայտի վրա։

Տե՛ր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում։

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Լուվրից գողացել են Եվգենյա թագուհու՝ 1354 ադամանդով և 56 զմրուխտով զարդարված թագը և այլ զարդեր

Հաջորդ գրառումը

Դիմակավորված հատուկջոկատայինները մտել են Գյումրիի քաղաքապետարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Դիմակավորված հատուկջոկատայինները մտել են Գյումրիի քաղաքապետարան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական