Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Դիմակավորված հատուկջոկատայինները մտել են Գյումրիի քաղաքապետարան

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։

Այս պահին դիմակավորված հատուկջոկատայիները քաղաքապետարանում են, աշխատակիցները դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»։