Իսրայելական հարձակման հետևանքով, երեկ սպանվել են լիբանանցի ճանաչված լրագրողներ` Ալի Շուայբը և Ֆատիմա Ֆատունին, ինչպես նաև լուսանկարիչ Մուհամմադ Ֆատունին։ Նրանք աշխատում էին լիբանանյան «Ալ-Մանար» և «Ալ-Մայադին» հեռուստաընկերություններում։
Իսրայելը հաստատել է հարվածը և հայտարարել է, որ հարվածի թիրախը եղել է Շուայբը` նրան անվանելով «ահաբեկիչ»՝ պնդելով, որ նա եղել է «Ռեզվան» խմբավորման անդամ և աշխատել է «Հեզբոլլահ»֊ի հետախուզության համար։
Լրագրողներին տարբեր պատրվակներով թիրախավորելը Իսրայելին բնորոշ վարքագիծ է. ազատ խոսքը, ճշմարտությունը և իրականությունը ներկայացնողների ձայնը լռեցնելու տմարդի փորձ։
Իսրայելական վաչակազմը իր մյուս բոլոր հանցագործությունների պես, ՀԱՐՈՒՍՏ ՓՈՐՁ ունի լրագրողներին թիրախավորելու գործում։ Հիշեցման կարգով. Ըստ International Federation of Journalists կազմակերպության տվյալների՝ առնվազն 234 լրագրող և մեդիա աշխատող է զոհվել Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով՝ սկսած 2023թ․ հոկտեմբերից մինչև 2026թ․ սկիզբը։
Այս հանցավոր ու դիտավորյալ ագրեսիան, որը բացահայտորեն խախտում է հակամարտության գոտիներում լրագրողների պաշտպանությանը վերաբերող միջազգային օրենքներն ու կոնվենցիաները, ինչպես շատ այլ միջազգային կանոնակարգեր, երբեք չի կարողացել զսպել այդ ռեժիմի վայրագ բնույթը։ Սա փաստ է, որը հերքել չի կարող ոչ ոք։
Արամ Շահնազարյան, Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր








