Ճիշտ ասած՝ հաշտեցնելու ոչ մի բան չկա, ես ոչ մեկի հետ խռով չեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ Միքայել Սրբազանը ցանկություն էր հայտնել հաշտեցնել իրեն ու Մարտուն Գրիգորյանին: Սրբազանը հանդիպել էր Մարտուն Գրիգորյանի հետ, իսկ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպումը չէր կայացել:
«Ես ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ, իմ պրոբլեմը այլ տեղ է, Հասկացա՞ր, ադրբեջանցիներն են»,- ասաց Ղուկասյանը:
Նշենք, որ այսօր Գյումրու ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին: