Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ղառի յոթն» ու «ղոզի վալետը». Տանուլ տրված պարտիան.168.am

07/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը սիրում է բլոտ խաղալ։ Բլոտում հաղթելու համար պետք է հավաքես 301 միավոր։ Բայց նա ու բոլոր բլոտ խաղացողները լավ գիտեն` կարող ես հասնել 300-ի, բայց 301 չհավաքել, ու այդ մեկ միավորը կարող է ճակատագրական լինել։ Հատկապես` երբ «կոզրը», կամ ինչպես բլոտ խաղացողներն են ասում՝ «ղոզը» սիրտն է, ու քո պայմանական «ղառի յոթի» դիմաց «սրտի վալետ» է խաղում։ «Չախում է», և վերջ…

Երեկ Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում էր իր տարեկան զեկույցը… կիսադատարկ դահլիճում։ Իմքայլական «ուսապարկերն» այդ կերպ էին որոշել բոյկոտել ոչ մի կերպ իրենց տակ չճկվող Արման Թաթոյանին։ Իբր արհամարհում էին… Ինչևէ…

Սակայն առավոտից նիստին հետևող քաղաքացիներն ու լրագրողները տարօրինակ կերպով ինչ-որ անհամաչափ անհարմարություն էին զգում, որովհետև նիստերի դահլիճում ներկա իշխանական բեկորները մեծարման երեկո էին կազմակերպել Արման Թաթոյանի համար. նրանց յուրաքանչյուր ելույթ կամ հարց պարտադիր սկսվում էր Մարդու իրավունքների պաշտպանին շնորհակալության խոսքեր ասելով։

Թվում էր, թե նիստն այդպես «անհետաքրքիր» էլ կավարտվեր, բայց ՄԻՊ եզրափակիչ ելույթից առաջ իշխանական խմբակցությունը դաշտ նետեց իր սորոսական «ծանր հրետանուն»` հայ-թուրքական հաշտեցման ջատագով Մարիա Կարապետյանին։ Վերջինս սկսեց Արման Թաթոյանի մեղադրել քաղաքական հայտարարություններ անելու ու իրենց դեմ իրականացվող «մեդիատեռորին» միանալու մեջ, համարեց, որ ՄԻՊ գերազանց աշխատանքն իրենց իշխանության ձեռքբերումն է և էլի նման կարգի «ադամանդներ» երկնեց։

Մարիա Կարապետյանը կամ մոռացել է` ինչ կատարվեց նախորդ տարի զեկույցը ներկայացնելու ժամանակ իր գործընկեր Վաղարշակ Հակոբյանի հետ, ով փորձեց «տեղը» դնել Արման Թաթոյանին, կամ մտածեց, որ, եթե երկու օր առաջ ՄԻՊ-ը չզարգացրեց իր` պատգամավորին ոչ հարիր պահվածքի արձագանքը մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում, կամ էլ երևի մտածեց` ինքը կին է, ու Արման Թաթոյանը կուլ կտա վիրավորանքը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, իհարկե, չափազանց զուսպ ու հավասարակշռված մարդ է, գերազանց իրավաբան ու սուպեր պրոֆեսիոնալ իր աշխատանքում, որ իրեն թույլ տա խոցելի լինել, բայց վիրավորանքը նա կուլ չտվեց, ու թե ինչ կատարվեց ՄԻՊ եզրափակիչ ելույթի ժամանակ, շատ հուզիչ էր։

Ա․ Թաթոյանն իր եզրափակիչ ելույթում Մարիա Կարապետյանին նախ հիշեցրեց, որ ՄԻՊ-ն A կարգավիճակ է ստացել 2016, 2017, 2018 թվականների գործունեությունը գնահատելու համար՝ նշելով, որ պատգամավորի հայտարարությունները բացահայտ մանիպուլյատիվ և վիրավորական հայտարարություններ են:

«Տիկին Կարապետյան, Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում է ու շատ վիրավորական է ՄԻՊ սահմանադրական ինստիտուտի նկատմամբ՝ որպես կառավարող խմբակցության կողմից ելույթ ունեցող անձի կողմից այդպիսի ուղերձներ հղելը: Ես ասացի, որ A կարգավիճակը մենք ստացել ենք և անկաշկանդ գործում ենք միջազգային հավաստում, հատուկ ելույթումս նշեցի, ես սպասում էի, որ նման ելույթ կամ նման արձագանք կլինի, նույնիսկ ուզում էի ելույթում 2-3 անգամ շեշտեի, որ դա մենք ստացել ենք 2016, 2017, 2018 թվականների գործունեությունը գնահատելու համար: Հետևաբար՝ ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ, տիկին Կարապետյան: Եթե ՄԻՊ-ը անկաշկանդ չլիներ, 2018թ․ ապրիլ-մայիսի իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր բոլոր ամբիոններից գնահատականների չէր արժանանա, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից, որ օրինակելի կառույց է ՄԻՊ հաստատությունը այն առումով, թե ինչպես այլ երկրներում կարող է աշխատել հավաքների ազատության հարցում և երկրում համերաշխություն հաստատելու հարցում:

Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան. լո՞ւրջ եք ասում: Բա ինչպե՞ս հասկանանք այն, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն, անընդհատ ասում էին՝ «ոչ մի բան տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Արման Թաթոյանը:

Բայց այն, ինչ սոցիալական ցանցերում կատարվում էր դրանից հետո, առավել հուզիչ էր. հանրային, հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ, պարզապես ՄԻՊ աշխատանքին հետևող շարքային քաղաքացիներ իրենց խորին երախտագիտությունն ու աջակցությունն էին հայտնում Արման Թաթոյանին։

Մարիա Կարապետյանի մասին, թերևս, կլռենք, թեպետ սույն տիկնոջ գործունեության վերաբերյալ բավականին ուշագրավ դրվագներ կարող ենք հիշել։

Ի դեպ, ասում են` ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանից հետո տեղակայումը ձախողելուց հետո նա որոշել է ՀՀ ՄԻՊ դառնալ, և այս հարձակումները Արման Թաթոյանի ուղղությամբ նաև դրանով են պայմանավորված։

Մարիա Կարապետյանին ու իշխանական թևի մյուս «առաջամարտիկներին», թերևս, ոգևորել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ կատարվածը, երբ «մեդիատեռորից» ու հայհոյանքներից բողոքող իշխանականներն ամեն կերպ հասան նրանց պաշտոնանկությանը, սակայն երիտասարդ երեսփոխանը, թերևս, սխալ հաշվարկ է կատարել:

Արման Թաթոյանն իր ու իրենց ատամների բանը չէ. նրա նկատմամբ, իհարկե, կարելի է հոգեբանական տեռոր իրականացնել, բայց դա արդյունք վստահաբար չի տա, իսկ քրգործերով «հարազատ-բարեկամ-ընկեր-սանիկ» տարատեսակ օպերացիաներով նրան ահաբեկելն անշնորհակալ գործ է, իսկ ՄԻՊ գրասենյակը շրջափակելը՝ առհասարակ հեքիաթի ժանրից:

Մարիա Կարապետյանով Արման Թաթոյանին որևէ բան հասկացնելը, բնականաբար, «ձիով քայլ չէ», և անհասկանալի է, թե եթե իր ելույթի բովանդակությունն այս պատգամավորը որևէ մեկի հետ քննարկել էր, նրան ինչ խորհուրդ էին տվել իր թիմում:

Ի վերջո, անգամ կառավարության նախաձեռնությունը՝ ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնելու վերաբերյալ, հաջողությամբ չպսակվեց, և առավելապես միջազգային կազմակերպությունների ճնշումների ներքո նախագիծը հետ կանչվեց:

Այնպես որ, բլոտ խաղացող հայրենի իշխանությունները թող հիշեն՝ «ղառի յոթով» բլոտի պարտիա չեն հաղթում, եթե «տակի ռուկը» «ղոզի վալետն է» տանում:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները կերուխում են կազմակերպել Դադիվանքի տարածքում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները կերուխում են կազմակերպել Դադիվանքի տարածքում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական