Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ղազախի ուղղությամբ սահմանազատումը գրեթե ավարտված է. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղազախի ուղղությամբ սահմանային հենասյուների տեղադրումը գրեթե ավարտված է.  հայ գործընկերոջ հետ հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը. Տեղեկացնում է ադրբեջանական APA-ն։

Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման շրջանակում մաքրվել են համապատասխան տարածքները, միաժամանակ ճշտվել են աշխարհագրական կոորդինատները։

Նախարարը նաև հայտնել է, որ Բեռլինում բանակցություններից հետո կողմերը մեկնաբանություններ են փոխանակել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ։