Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր նուրբ ու քնքուշ մատներով ստորագրված որոշումների հետևում համակարգային կոռուպցիան վերահսկող հանցագործ տղամարդիկ են

25/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպե՞ս գտնել համակարգային կոռուպցիան

Ուղեցույց սկսնակների համար

Վերջերս ՀՀ նորանշանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պատասխանատու պետական պաշտոնի նշանակվելուց հաշված օրեր անց, շտապեց հայտարարել, թե իբր Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա: Արդեն հնչեցվել են կարծիքներ, որ այդկերպ նորանշանակ նախարարը հավատարմության նշան է ցույց տվել ՀՀ-ում Ալիևների ընտանիքի տեղապահ, համատեղության կարգով ՀՀ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանին:

Ես միանգամից իմ համաձայնությունը կհայտնեմ Սրբուհի Գալյանի հետ, այն առումով, որ համակարգային կոռուպցիա ունենալու համար պետք է ունենալ համակարգ, ասել կուզի՝ պետություն: Եթե չկա պետություն, հետևաբար խոսել ինչ որ համակարգային երևույթի մասին ավելորդ ու անիմաստ է:

Մինչ 2018 թվականը հոգեվարք ապրող հայկական պետականության կլինիկական մահն արձանագրվեց 2018 «թավշյա» խեղկատակությամբ, երբ պետության տիրոջը՝ ՀՀ քաղաքացիներին, ամենանողկալի խաղի մեջ ներքաշելով, իր իսկ ձեռքով ստիպեցին լուծարել մեծ կորուստների ու զրկանքների գնով ձեռք բերած պետականությունը՝ իշխանության բերելով ապաշնորհ գործակալների մի հանցախմբի:

Այնուամենայնիվ, իմ համեստ ներուժը օգտագործելով, փորձեմ Սրբուհի Գալյանին համար մի քանի բացահայտումներ անել պետականությունը ոչնչացրած համակարգային կոռուպցիայի վերաբերյալ:

Տիկին Գալյանը դեռ չի կռահել, որ արդարադատության նախարարի պաշտոնում իր նշանակումն այլևս կասկած չի թողնում առ այն, որ համակարգային կոռուպցիան, նույն ինքը՝ հայկական խորքային պետությունը, նոր, խորամանկ ու վտանգավոր սցենար է մշակել. կանացի գեղեցիկ դեմքերով շղարշել ու պարտակել կազմակերպված հանցագործությունների ու հանցագործ համակարգի մասկուլին, ասել կուզի՝ որձական համակարգի ինքնությունը: Նույն այս տրամաբանությամբ են նշանակվել ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը, արդարադատության նախարարը, արտաքին հետախուզության տնօրենը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Կրկնում եմ՝ Ձեր նուրբ ու քնքուշ մատներով ստորագրված որոշումների հետևում համակարգային կոռուպցիան վերահսկող հանցագործ տղամարդիկ են, իսկ Դուք ընդամենը շղարշի դեր եք կատարում: Հիմնական նպատակը հենց Ձեր կանացի գեղեցիկ դիմագծերով պետականության վերջնական լուծարման կազմակերպումն է: Համարեք որ ես Ձեզ լուրջ զգուշացում արեցի:

Ի դեպ՝ արդարադատության համակարգի մասին: Այն ի վերուստ կոչված է եղել ծնել հանցագործություններ ու ապրել այդ հանցագործությունների հաշվին: Պատկերացնու՞մ եք մի պահ Հայաստանում հանցագործություններ չլինեն: Հապա ինչպե՞ս է ապրելու ոստիկանը, քննիչը, դատավորը, դատախազը, հո սոված ու ոչ բարեկեցիկ կյանքով չեն ծառայելու: Այո, տիկին Գալյան, հենց ՀՀ արդարադատության համակարգն է հանդիսանում համակարգային կոռուպցիայի ավանգարդը, ասել կուզի՝ առաջապահ ուժն ու ներուժը: Արդեն մի քանի տարի բախվում եմ ընտրովի արդարադատության, հանցագործություններ պարտակելու, հանցագործներին հենց արդարադատության համակարգի կողմից խրախուսելու աղաղակող օրինակների հետ: Ես կարող եմ Ձեր մասնակցությամբ դրանք հրապարակել, պայմանով, որ ԱՄՆ պետքարտուղարությունից ստացած մրցանակը հետ կվերադարձնեք:

Ի դեպ, պարզեք, խնդրում եմ՝ արդյո՞ք հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կնոջ՝ Լուսինե Խառատյանին արված հղումներով ադրբեջանական տեսանյութերը դատարանի դահլիճում չցուցադրելը որպես ապացույց և փաստ, հիմնապատճառն են հանդիսացել դատավոր Լիլիթ Սաղոյանի վերջերս կայացրած խայտառակ վճռի համար, որին աջակցելու եկավ անգամ Նիկոլ Փաշինյանը՝ իր հերթական ադրբեջանամետ ու թրքամետ հայտարարությամբ:

Մինչ օրս ՀՀ արդարադատության համակարգը չի կարողանում բացահայտել Հայոց ցեղասպանության թանգարանում գրանցված խայտառակ հանցագործությունների շղթան, կոծկում է Հարություն Մարությանի, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ փողերի լվացման ու գողության դեպքերը, բայց ապրիլի 24-ին լուրջ ու շինծու տխուր դեմքերով համազգեստ հագած ու մեխակ բռնած ողջ անձնակազմով կբարձրանաք Ծիծեռնակաբերդ, որպեսզի ապրիլի 25-ից սկսած կլոր տարի հանցագործություններ ծնեք ու պարտակեք:

Համակարգային կոռուպցիայի ողնաշարը քրեաօլիգարխիական համակարգն ու դրա կենսունակությունն ապագայում ապահովող դինաստիական ամուսնություններն են: 2018 թվականի թավշյա կրկեսը ու դրա գլխավոր դերակատար Նիկոլ Փաշինյանն ընդամենը սպասարկեցին այդ համակարգին: Ինչպես և սպասվում էր, թալանը հետ բերելու բոլոր ցանկություններն ընդամենը ցանկություններ մնացին:

Համակարգային կոռուպցիայի սիրասուն զավակն ու որդեգիրն է Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա կերպարը ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի անխափան ու ինքնավստահ գործունեության լավագույն ապացույցն է: Նա այլևս այդ համակարգի համակցված զինանշանը, դրոշն ու օրհներգն է: Ճիշտ է, երաժշտության պահով նա, իր սպասարկու թիմով հանդերձ, հայկական պետականության ռեքվիեմի կատարյալ մի նոտագրություն է, որի սարսափելի մեղեդիները լսում ենք ամեն օր:

Հայկ Դեմոյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերջին տարիներին պարտքի բաժինն ավելացրել ենք մինչեւ 48 տոկոս, սակայն եկող տարի այդ ցուցանիշը մի փոքր կկրճատվի

Հաջորդ գրառումը

Ցածր աշխատավարձի պատճառով Տավուշում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մտահոգիչ եմ համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը․ Տիգրան Աբրահամյան

16/05/2025
Միջազգային

Զելենսկին ռուսական պատվիրակության կազմն անվանել է «կեղծիք»

16/05/2025
Միջազգային

Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես. Զախարովա

16/05/2025
Նորություններ

Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են

16/05/2025
Հաջորդ գրառումը

Ցածր աշխատավարձի պատճառով Տավուշում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Մտահոգիչ եմ համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը․ Տիգրան Աբրահամյան

16/05/2025

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը:  Աբրահամյանն այս մասին...

ԿարդալDetails

Զելենսկին ռուսական պատվիրակության կազմն անվանել է «կեղծիք»

16/05/2025

Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես. Զախարովա

16/05/2025

Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են

16/05/2025

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինի բաց նամակը՝ Արծրուն Հովհաննիսյանին

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական