Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Ձեր անձնական գործերն ավարտեք մինչև մայիսի մեկը, սկսում ենք նոր և վերջնական փուլ․ Իշխան Սաղաթելյան

«Մայիսի 1-ին, ժամը 16։00-ին, Երևանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը։ Սիրե՛լի արժանապատիվ քաղաքացիներ, ձեր անձնական գործերն ավարտեք մինչև ամսի մեկը, սկսում ենք նոր և վերջնական փուլ»,-այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքված երթի մասնակիցների առջև։

Նա նաև ընդգծեց, որ ժողոցրդի ընթացքը կասեցնել հնարավոր չէ։

«Ձևավորեք այլ դիմադրության օջախներ և դուրս եկեք պայքարի»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում