Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ

Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, լրատվամիջողներին  հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում` նախաքննության շահերից ելնելով։