Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը

Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նաև նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։