Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ձեզ հայտնելու նորություններ չունեմ. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման գործընթացի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ չունենք. այսօր Ապարանում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, փոխվարչապետն ասաց.

«Ձեզ հայտնելու նորություններ չունեմ այդ մասով, ինչ-որ աշխատանքներ ընթանում են։ Գործընթացը փակուղային չեմ համարում, ունենք իրավական լիարժեք բազա՝ երկու երկրների կողմից հաստատված և ներպետական ընթացակարգեր անցած։ Դա շատ կարևոր է աշխատանքները շարունակելու համար»։