Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հռոմի ստատուտի վավերացման հարցը Երևանի և Մոսկվայի միջև կլուծվի փոխըմբռնման պայմաններում. Զախարովա

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) վերաբերյալ Հռոմի ստատուտի պարտավորությունը վավերացնելու Հայաստանի որոշումը քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ընթացքում. ի պատասխան News.Ru-ի թղթակցի` ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ՝ թե՛ Մոսկվայում, թե՛ Երեւանում։ Ես հարկ չեմ համարում այդ շփումների մանրամասները հրապարակել։

Իհարկե, մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կլուծվի փոխըմբռնման պայմաններում»,- ասել է նա։