Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հունաստանում գնացքներ են բախվել. 32 ուղևոր զոհվել է

Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքներ, ինչի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ էլ վնասվածքներ է ստացել:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել գիշերը` Տեմպե բնակավայրի տարածքում. հաղորդում է 1lurer-ը:

Ուղևորատար գնացքում շուրջ 350 մարդ է եղել: Գնացքն Աթենքից ուղևորվում էր Սալոնիկ: Բեռնատար գնացքը շարժվել է հակառակ ուղղությամբ:

Բախման հետևանքով ուղևորատար գնացքի առաջին երեք շարժակազմերը դուրս են եկել գծերից, հրդեհ է բռնկվել: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:

85 տուժածներից 25-ի վիճակը գնահատվում է ծանր:

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հունաստանում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ ցավակցություն հայտնեց։