Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հույս ունենք, որ Հայաստանը Ղարաբաղը կճանաչի որպես Ադրբեջանի մաս թե՛ խոսքով, թե՛ գործով. Հաջիզադե

The Insider-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ «Ադրբեջանի ձեռնարկած միջոցները խաղաղություն և զարգացում կբերեն տարածաշրջանին»(Չակերտները՝ Azg.am-ի)։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է.

«Հույս ունենք, որ Հայաստանը զերծ կմնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններից ու քայլերից և Ղարաբաղը կճանաչի որպես Ադրբեջանի մաս թե՛ խոսքով, թե՛ գործով»,- ասել է նա։