Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հուլիսի 1-ին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները նորից կհանդիպեն

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Վիեննայում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչն իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի ներկայացուցիչը՝ Սերդար Քըլըչը։ Սա նրանց 4-րդ հանդիպումն է լինելու։