Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հորդանանի միապետը խիստ կտրուկ հայտարարություն է արել

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ մարդասիրական հարցերը  պետք է լուծվեն Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափերից  ներս, ոչ թե դուրս։ Նա կտրուկ հայտարարել է, որ Հորդանանն ու Եգիպտոսը չեն ընդունի պաղեստինցի փախստականներին։

 Նա մտավախություն է հայտնել, որ  որ  Մերձավոր Արևելքում սարսափելի իրավիճակ կստեղծվի, եթե Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը տարածվի այլ երկրներում: Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ հանդիպելուց հետո միապետն ասել է. «Այդ դեպքում ամբողջ տարածաշրջանը կհայտնվի անդուդի մեջ»։