Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի ԱԽ-ը Իրանի վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ նիստ կհրավիրի

Իրանի վրա Իսրայելի հարձակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին. ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։

«Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով, Ալժիրի, Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ՝ Մերձավոր Արևելքի հարցով»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը Շվեյցարիային՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, խնդրել էր Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել Իսրայելի հարվածի կապակցությամբ։