Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր արխիվից. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՍԻՄՎՈԼԸ` ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ

10/05/2022
- Միջազգային, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

Հայոց ցեղասպանության Քյոլնի հուշարձանը ապրիլի 24- ին` խոնարհված ծաղիկներով

Ինչպես ամեն տարի, Հայոց ցեղասպանության 104-ամյակը հիշատակող միջոցառումներ կազմակերպվեցին եւ դեռ շարունակվում են անցկացվել Գերմանիայի տարբեր քաղաքներումՙ ապրիլի 24-ից առաջ եւ հետո: 3 վայրում` ԳԴՀ մայրաքաղաք Բեռլինում, հայերի մեծաքանակ համայնք ունեցող Քյոլնում հուշահանդեսների մի մասն արդեն կայացել է, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի` Մայնի Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոսի տաճարում հրավիրած Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հիշատակի գլխավոր երեկոն կկայանա շաբաթ օրը: Մեր տպավորությամբ, միջոցառումների թիվն անհամեմատ աճել է, փոխարենը հուշահանդեսների ծրագրում բացակայում է գերմանացի քաղաքական գործիչների ելույթը: Հայերս պատմում ենք, սգում, հիշատակում, աղոթում, սրահում մեր կողքին անշուշտ գերմանացիներ էլ կան, մտավորականներ, նաեւ բարձրաստիճան դիվանագետներ, պատգամավորներ, բայց նրանց` այդ օրը մեզ հրապարակավ ուղղված խոսքի կարիք չունե՞նք, Բունդեսթագի 2016 թվականի հունիսի 2-ի բանաձեւից հետո երախտագիտությունն այնպես է խեղդում մեր կոկորդը, որ այլեւս պահանջ չունե՞նք ԳԴՀ կառավարությունից: «Ազգի» հաջորդ համարում առիթ կունենանք ամփոփել մեր միտքը` անդրադառնալով ինչպես այս, այնպես էլ այլ խնդիրների:

Ապրիլի 24-ին ժամը 18- ին Քյոլնի` Հայոց ցեղասպանության զոհերի «չարտոնված հուշարձանի» կողքին էի: Մեր թերթի 2018- ի ապրիլի 20-ի համարում այսպես ենք անվանել 200 կգ կշռող, 1,5 մետրանոց մետաղյա բուրգը, որի ծայրին խորհրդանշական նուռ է, եւ որի վրա 4 լեզվովՙ հայերեն, գերմաներեն, թուրքերեն, անգլերեն կարելի է կարդալ նույն գրությունը` «Այս ցավը բոլորինս է»:

Մայր տաճարի վեհաշուք ստվերում, «կռնակը» Հայոց հուշարձանին «դարձրած» Վիլհելմ Երկրորդ կայսրն իր ձիարձանի բարձր պատվանդանից թերեւս հուշում է, որ Ստամբուլի հետ քույրացած քաղաքումՙ Քյոլնում թուրք-գերմանական դաշինքն այնքան ամուր է, որ գերմանական ճարտապետական կոթողների ստվերում անգամ չափերով փոքր, գերմանացի արվեստագետներ Շտեֆան Քայզերի եւ Մաքս Շոլցի այդ հուշարձանը տեղ չունի: Գերմանացի արվեստագետները, հուշարձանն հենց այդ վայրում տեղադրելու անզիջում պայքարի ջատագովները դեռ անցյալ տարի մեր մասնավոր զրույցներում պնդում էին, թե իրենք ամաչում են, որ քաղաքային իշխանությունները ապամոնտաժեցին մի հուշարձան, որը մեղսակցությունից ինչ-որ չափով «սրբում» էր գերմանացիներին: Վիլհելմ Երկրորդի հրամանով նա՛եւ արտոնություն է տրվել բնաջնջել մի ժողովրդի, որի կենդանի մնացած ժառանգներն արվեստի խորհրդանշական գործով բոլորիՙ մարդկության ողջամիտ հատվածի ցավի մասին են հիշատակում: Հիմա այն անիվների վրա է, շարժական, ինչպես իր բանաստեղծության մեջ Մուշեղ Իշխանն էր Արարատ լեռն այսպես տուն դարձնելու երազ փայփայում: Մտապատկերիս պաստառին երկու Գերմանիա է հառնում դարձյալ, հակադրությունների այսպիսի` խտացումՙ Ֆիլհարմոնիայի, Լուդվիգ թանգարանի հարեւանությամբ, հուշարձանն այս առայժմ ժամանակավորապեսՙ մեկ օրով իր «գիրկն է առել» Հայնրիխ Բյոլ անունը կրող փոքրիկ հրապարակը, որ Հռենոսի ջրերին դիմահար, մետաղյա իր արգելապատնեշ ցանկապատներից ի տես է անում սիրո եւ հավատարմության միլիոնավոր կողպեքներ: Գնացքների աշխույժ աղմուկի, մարդկանց հոսքի մեջ անհատների սերն այս տարածքում խտացնում է նաեւ հուշարձանը, եւ այն ոչ միայն չի հակադրվում, այլ խիստ ներդաշնակ է Բյոլի գրականությանը: Բայց… արտոնված չէ, ապրիլի 24-ի հիշատակի արարողությունից հետո դարձյալ լքելու է հրապարակը:

Քյոլնի «Կոմիտաս» եւ «Սիլվա Կապուտիկյան» միության միացյալ երգչախումբը Կոմիտաս է երգում, հուշարձանին ծաղկեփնջերն իրենց երփներանգն են ավելացնում, երիտասարդները հակիրճ ներկայացնում են Ցեղասպանությանը զոհ գնացած Զոհրապի, Կոմիտասի, Ռուբեն Սեւակի կենսագրականները, «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնող խմբի ղեկավար Իլիաս Ույարը շեշտում է, թե հայոց, արամեացի, ասորի, Պոնտոսի հույների հետ հիշում ենք նաեւ այն թուրքերին, որ իրենց ղեկավարների հրամանը գիտակցաբար շրջանցելով փրկեցինՙ սպանելու փոխարեն, իսկ օրվա գլխավոր բանախոսը` գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի` ARD-ի «Մոնիտոր» քաղաքական հաղորդման վարող Գեորգ Ռեսթլեն արդրադառնում է Հայոց ցեղասպանությանՙ չյուրացված դասինՙ ռասիզմին եւ ազգայնականությանը: Ու մինչ հաջորդ բանախոսը կմոտենա բացօթյա հրապարակում տեղադրված բարձրախոսին, անձրեւն ու քամին, ամպրոպը, որ շաբաթից ավել լքել էին Գերմանիան, վերադարձան: Հուշահանդեսն ընդհատվեց: Վիլհելմ Երկրորդի, Քյոլնի քաղաքապետարանի, թուրքերի կամքից վեր է երկնքի այս լացը, որ սովորաբար ուղեկից է լինում հայերիս արցունքներին:

Դեռ ճանապարհին եմ, երբ ժամը 20. 31- ին գերմանական տեղական թերթերից մեկն առցանց լրատվության մեջ իրազեկում է, թե Շտուտգարդում Հայոց ցեղասպանության հիշատակի երեկոն Լութերական եկեղեցում չի կայանալու` անանուն զանգահարողը զգուշացրել է, թե ռումբ է տեղադրված, եւ ոստիկանությունը շրջափակել է տարածքը: Այստեղ, ի տարբերություն մյուս վայրերի, ելույթ էր ունենալու երկրամասային խորհրդարանիՙ Լանդթագի պատգամավոր Վիլլի Հալդերը: Ահազանգը կեղծ է եղել: Առայժմ պարզ չէ, թե ում մտքով է անցել նման ձեւով խաթարել զոհերի ոգեկոչման արարողությունը: Համայնքի հոգեւոր հովիվ Տիրատուր Սարդարյանը դիմամատյանի իր էջում հետեւյալ հաղորդագրությունն է թողել` «Որոշ մարդկանց համար բավարար չէ, որ մեր նահատակները գերեզման չունեն, նրանք փորձում են մեզ արգելել հիշել Ցեղասպանության զոհերին կամ աղոթել նրանց հոգիների համար: Բայց դա նրանց չի հաջողվի: Միջոցառումը կկայանա: Մոտ օրերս կտեղեկացնենք»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր արխիվից. Դատարանը վճռեց` տարածքից հեռացնելու արտոնություն տալ քաղաքային իշխանություններին

Հաջորդ գրառումը

ՈւՂԻՂ. «Դիմադրություն» շարժման հանրահավաք-երթը՝ Ֆրանսիայի հրապարակից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում՝ Քոչարյանի ընտանիքի անդամներին, չեն փրկելու. Պապոյան

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025
Նորություններ

6,4 մլն դրամից սկսած՝ տրակտորներ կան. լիզինգի համար պետք է վճարել դրա 20 տոկոսը կանխավճարը. տոկոսները մենք կփակենք. նախարար

15/05/2025
Նորություններ

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025
Հաջորդ գրառումը

ՈւՂԻՂ. «Դիմադրություն» շարժման հանրահավաք-երթը՝ Ֆրանսիայի հրապարակից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում՝ Քոչարյանի ընտանիքի անդամներին, չեն փրկելու. Պապոյան

15/05/2025

Ես բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում 10 տարի իշխանության են եղել, ընդամենը պաշտոնյա են եղել և մինչև այդ ոչինչ չեն...

ԿարդալDetails

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025

6,4 մլն դրամից սկսած՝ տրակտորներ կան. լիզինգի համար պետք է վճարել դրա 20 տոկոսը կանխավճարը. տոկոսները մենք կփակենք. նախարար

15/05/2025

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական