Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռակոծել են Հայֆա քաղաքից հյուսիս ընկած Իսրայելի ռազմաօդային ուժերի «Ռամաթ Դավիդ» բազան.  հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։

«Իսլամական դիմադրության մարտիկները «Ֆադի-1» հրթիռներով հրթիռակոծել են «Ռամաթ Դավիդ» բազան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Լիբանանյան դիմադրության հարձակմանն են ենթարկվել նաև Յարուն և Քֆարդջելադի բնակավայրերի մոտ տեղակայված իսրայելական զինվորականների հավաքատեղիները։