Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հեքիա՞թն է կյանքից, թե կյանքն է հեքիաթից

25/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրաչուհի Փալանդուզյանի ՖԲ էջից, –

Հայկական թափառող պատմությունների տեսականիում Քաջ Նազարի մասին հեքիաթը պետք է որ անվերապահ առաջնություն ունենա, նրա կերպարն անմահացրել են Թումանյանը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Համաստեղը, Զորյանը, Ադալյանը, կինո և թատերական արվեստները, հյուսվել են ժողովրդական բազում ասքեր ու զավեշտներ… Տարբեր կերպ են մարմնավորել վախկոտ, ծույլ ու մեծաբերան Նազարին. նա մերթ բախտի բերմամբ հաջողության հասած, այդ հաջողությունը փառահեղորեն վայելող սրիկա է,՝ աղա Նազար, անհաղթ  Նազար, մերթ արկածախնդիր խաբեբա, որին գահից գլորում են, շպրտում իր ճիշտ տեղը՝ աղբի մեջ: Երկու դեպքում էլ Նազարը ծաղր ու ծանակի, արհամարհանքի, տղամարդկային արժանապատվության բացակայության խորհրդանիշ է եղել, հատկապես իր Քաջ մականունով: Չմոռանանք, որ սույն տիտղոսին նա արժանացել է երեսի փսլինքի վրա հավաքված ճանճերին մի զարկով սատկացնելու քաջագործության համար…

Բայց այս վերջերս փոխվե՜լ է Նազարը: Նրա Քաջ մականունն այլևս հակառակ իմաստով չի ընկալվում ու քմծիծաղ չի առաջացնում: Վերաբերմունքը կրկին երկուսն է՝ ժողովրդի մի մասը հիանում է այդ մակաբույծի գլխապտույտ հաջողություններով, որ ոջլոտ ծակուռից դուրս թռավ ու մի ցատկով բազմեց գահին, մյուսները սարսափում են մակաբուծությունից ու ոջլոտությունից առաջացած բռնակալական անզուսպ հակումներից:

Նազարի փոխակերպումն այնքան արագ է կատարվել՝ ինքն էլ է մնացել շշմահարված: Բայց դա երկար չի տևել, արագ իր բուռն է հավաքել ամեն ինչ ու ամենքին, դարձրել իր ստրուկը, անտակ ախորժակի բավարարման մատակարարները: Հիմա Նազարն է ուրիշների վրա ծիծաղում, նրանց ծաղրում, մեկին անձեռոցիկ, մեկին ոտքի տակի լաթ սարքում: Ու թող սարսռան իմ ահից, ես ամենազոր Նազարն եմ՝ աղքատների պաշտելին, ճառեր ասողների թշնամին, թշնամիների սիրելին… Իմ թուրն աջ էլ է կտրում, ձախ էլ, հլա արևելք ու արևմուտք է կտրում… Ես քաջ եմ, քաջ եմ, քաջ եմ, Մեծն-Քաջն Նազարն եմ:

…Անշուշտ, սա պատմական փոխակերպում է, եթե փաստը քննում ենք հասարակության ընկալումների տեղաշարժի տեսանկյունից: Ավելի խորքային հայացքը բացահայտում է, որ հասարակությունը ենթարկվել է հոգեկան մեծ հարվածի, ինչի հետևանքով ընկղմվել է հոգեմտավոր թմբիրի մեջ: Նրա համար երեկվա գարշելին այսօր տանելի է, երեկվա ծաղրելին այսօր հանդուրժելի է… Ծափեր՝ վախկոտ ոչնչություններին, ապտակ, բանտ, հալածանք՝ կարող, ազնիվ հայրենապաշտներին… Այնաստիճանի է կուրացել Նորնազարը, որ չի նկատում, թե գահի շուրջը տարածքն ինչպես է շագրենու կաշվի նման սեղմվում: Կամ գուցե լավ էլ գիտի, ու հույս ունի մոտիկ թագավորությունում մի պստիկ, բայց կերառատ գահիկ գտնել…

Թե որքան կտևի համընդհանուր խեղվածության այս վիճակը՝ անհայտ է: Թերևս մի հեռանկար պարզ է, որ այլևս չի կարելի ամեն ինչ թողնել բանահյուսական ու գրական հերոսների ազդեցությանը, դա անկախատեսել է և դրական, և բացասական առումներով: Հիմա, մեզ համար՝ հազարապատիկ բացասական: Երբեմն ու հենց այսօր հարկավոր է քաղաքական հատու միջամտություն, որը և հասարակությանը կառողջացնի, և պետությունը վտանգներից հեռու կպահի:

Հիմա մենք հոգեբանական և առարկայական գոյության ջրբաժանի ուղիղ կենտրոնում ենք: Կամ ջուրը մեզ կքշի կտանի, կամ մենք ջուրը կենթարկենք մեր քաղաքական կամքին:

ՀՓ, 21.07.2021թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր

Հաջորդ գրառումը

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական